12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ  ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ /ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ/  ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նոյեմբերի - 20 ից կազմակերպում է չորսամսյա հեռավար նախապատրաստական դասընթացներ  2026/2027  ուսումնական տարվա ընդունելության համար:

Նախապատրաստական դասընթացնների առարկաններն են՝

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ          -      64 ակադեմիական ժամ

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ                        -      64 ակադեմիական ժամ 

ՕՏԱՐ ԼԵԶՈՒ(ԱՆԳԼԵՐԵՆ)      -      64 ակադեմիական ժամ

 

Յուրաքանչյուր առարկայի մեկ ամսվա  արժեքը կազմում է 10.000 /տասը հազար/  ՀՀ դրամ:

Նախապատրաստական դասընթացների ունկնդիրները դասընթացներն ավարտելուց հետո հանձնում են ամփոփիչ  քննություններ, դրական գնահատականներ ստանալու դեպքում, հրամանագրվում են ինստիտուտի ուսանող՝ բակալավրի կրթական ծրագրով առաջին կուրս առկա կամ հեռակա կրթաձևերով և այլևս չեն մասնակցում  ընդունելության մրցույթին։

ՉՈՐՍԱՄՍՅԱ ՀԵՌԱՎԱՐ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ  ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ  ՀԱՄԱՐ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նոյեմբերի - 20 ից կազմակերպում է չորսամսյա հեռավար նախապատրաստական դասընթացներ  2026/2027 ուսումնական տարվա ընդունելության համար: 

 Առարկաններն են՝

«ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ», «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ» և «ՕՏԱՐ ԼԵԶՈՒ (ԱՆԳԼԵՐԵՆ)»  

Տնտեսագիտական մասնագիտությունների համար՝   

• Տնտեսագիտություն     -            64 ակադեմիական  ժամ

• Օտար լեզու(անգլերեն)   -          64 ակադեմիական  ժամ

Համակարգչային ինժեներիա մասնագիտության համար՝

 • Ինֆորմատիկա և հաշվողական
    տեխնիկա                       -          64 ակադեմիական  ժամ   
 • Օտար լեզու(անգլերեն)    -         64 ակադեմիական  ժամ 

 

Ունկնդիրները նախապատրաստական դասընթացներն  ավարտելուց  հետո  հանձնում են ամփոփիչ քննություններ,  դրական գնահատականներ  ստանալու դեպքում  հրամանագրվում են ինստիտուտի  2-րդ կուրս` առկա կամ հեռակա կրթաձևերով հանձնելով նաև ակադեմիական տարբերություններ:

Յուրաքանչյուր առարկայի մեկ ամսվա  արժեքը կազմում է 10.000 /տասը հազար/  ՀՀ դրամ:

Դիմումները կարող եք լրացնել  առցանց` հետևյալ հղումով.

«Նախապատրաստական դասընթացների դիմում քոլեջների շրջանավարտների համար»

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով՝

☎ +374 10 61 22 02 , +374 41 45 86 15,   +374 94 45 86 15

 

Քոլեջ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի մասնագիտական քոլեջում 2024/2025 ուսումնական տարում ընդունելություն չի իրականացվելու:        

ԱՈՒԱՀ Երևանի մասնագիտական քոլեջում ընդունելության անցկացման կարգը՝

ԱՈՒԱՀ Երևանի մասնագիտական քոլեջում ընդունելությունն անցկացվում է առանց ընդունելության քննության: Դիմորդը հանձնում է ընդհանուր հարցազրույց: Մրցույթի դեպքում հաշվի է առնվում 9-րդ դասարանի ավարտական վկայականի միջին գնահատականը: Քոլեջի շրջանավարտներն ստանում են մայր բուհի՝ ԱՈՒԱՀ-ի պետական դիպլոմ, տրված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում:  Ուսանողներն արտադրական և նախադիպլոմային պրակտիկաններն անցնում են ՀՀ առաջատար կազմակերպություններում:

 ԱՈՒԱՀ Երևանի մասնագիտական քոլեջի շրջանավարտներն ստանում են կրտսեր բակալավրի որակավորում և կարող են ուսումը շարունակել բակալավրիատում՝ նույն մասնագիտությամբ 2-րդ կուրսից:

Քոլեջում ուսուցումն իրականացվում է առկա կրթաձևով, հետևյալ մասնագիտություններով.

 1. Հաշվառում և հարկում –   3 տարի

 2. Համակարգչային ինժեներիա –  4 տարի

 3. Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն –  3 տարի

Ուսուցումը կազմակերպվում է հայերեն լեզվով։

Ընդունելությունը շարունակվում է:

ՈՒՍՄԱՆ   ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ
ՔՈԼԵՋ
(կրտսեր բակալավր)
   

Անհրաժեշտ փաստաթղթերը`

Դիմում

 •  Անձը հաստատող փաստաթուղթ

 •  Հանրային ծառայութան համարանիշ կամ սոց քարտ

 •  Ատեստատ և պատճեն (կամ էլեկտրոնային ծածկագիրը) 

 •  6 լուսանկար (3 x 4 չափի)

 •  Կցագրման վկայական և պատճեն (առկայության դեպքում)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝

Հեռ.՝ (+374 10) 61 22 02,

          (+374 10) 61 30 10, 

          (+374 41) 45 86 15  

Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել  [email protected]  էլ. հասցեին

Բեռնել՝  Կրտսեր բակալավրի դիմում
Լրացնել առցանց

 

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ  

2026/2027 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հայտարարում է 2026/2027 ուստարվա բակալավրիատի ընդունելություն: 

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հնարավորություն է տալիս ստանալու ժամանակակից պահանջարկ ունեցող մասնագիտությունների որակյալ ուսուցում բակալավրի կրթական ծրագրով:

Բակալավրի կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է՝ 

• Առկա կրթաձև–4 տարի ուսման տևողությամբ

• Հեռակա կրթաձև–4 տարի ուսման  տևողությամբ

Բակալավրիատում գործում են հետևյալ մասնագիտություննները՝

• Մենեջմենթ  Ավելին․․․

• Զբոսաշրջություն  Ավելին․․․

• Հաշվառում և հարկում  Ավելին․․․

• Համակարգչային ինժեներիա  Ավելին․․․

•Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն և ֆոնդային շուկա  Ավելին․․․

Քննությունները մեկնարկում են  հուլիսի 20-ից:

Ընդունելության ներբուհական քննությունները անցկացվում  են ինստիտուտում՝ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ընդունելության կարգի համաձայն։

Դիմորդը հանձնում է ընդունելության երկու  քննություն՝  ընտրված մասնագիտությանը համապատասխան:

1. Մենեջմենթ 

•  Աշխարհագրություն (բանավոր),

 • Օտար  լեզու  /անգլերեն/ 

2. Զբոսաշրջություն

• Աշխարհագրություն (բանավոր), 

 • Օտար  լեզու  /անգլերեն/ 

3. Հաշվառում և հարկում

•  Աշխարհագրություն (բանավոր), 

• Հայոց լեզու կամ օտար  լեզու  /անգլերեն/ 

4. Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն և ֆոնդային շուկա

• Աշխարհագրություն (բանավոր), 

•Օտար  լեզու  /անգլերեն/ 

5. Համակարգչային ինժեներիա

• Մաթեմատիկա (բանավոր), 

• Օտար  լեզու  /անգլերեն/ 

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈԻՍՈԻՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Քոլեջների  շրջանավարտները կարող  են ընդունվել ինստիտուտի 2-րդ  կուրս, եթե ակադեմիական տարբերությունները չի գերազանցում 20 կրեդիտը հետևալ մասնագիտություններով՝ 

• Հաշվառում և հարկում

 Մենեջմենթ

 Համակարգչային ինժեներիա

 Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն և ֆոնդային շուկա

 Զբոսաշրջություն

Դիմորդը հանձնում է ընդունելության քննություններ՝ ընտրված մասնագիտությանը  համապատասխան։

1. Մենեջմենթ 

   • Օտար  լեզու  /անգլերեն/

   •  Տնտեսագիտություն (բանավոր)

2. Զբոսաշրջություն

    • Օտար  լեզու  /անգլերեն/ 

    • Զբոսաշրջություն (բանավոր)

3. Հաշվառում և հարկում

     Օտար  լեզու  /անգլերեն/ 

    • Տնտեսագիտություն (բանավոր) 

4. Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն և ֆոնդային շուկա

    • Օտար  լեզու  /անգլերեն/ 

    • Տնտեսագիտություն (բանավոր)

5. Համակարգչային ինժեներիա

     Օտար  լեզու  /անգլերեն/ 

    • Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա (բանավոր), 

Քոլեջների շրջանավարտներն ընդունվում են Համալսարանի 2-րդ կուրս, եթե ակադեմիական տարբերությունների կրեդիտները չի գերազանցում 20-ը, առկա և հեռակա կրթաձևերով, բակալավրի կրթական ծրագրով՝ հանձնելով ակադեմիական տարբերությունները:

Ավարտելով բակալավրիատը՝ շրջանավարտը ուսումը կարող է շարունակել մագիստրոսի կրթական ծրագրով, առկա և հեռակա կրթաձևերով: Մագիստրատուրայում ուսման տևողությունը  1 տարի 4 ամիս է առկա և հեռակա կրթաձևերի համար:

Ինստիտուտի բարձր առաջադիմությամբ ուսանողները հնարավորություն ունեն մեկ կիսամյակ անվճար ուսում ստանալու Եվրոպական երկրների պետական համալսարաններում, որտեղ հատկացվում է հանրակացարան:

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողներն արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներն անցնում են ՀՀ նախարարություններում, բանկերում, ինչպես նաև այլ առաջատար կազմակերպություններում: 

Ինստիտուտի շրջանավարտներն ստանում են մայր բուհի` Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ ՝ ՈՒկրաինայի  կրթության և գիտության  նախարարության կողմից, որը հավաստիացված է ամբողջ աշխարհում: Դիպլոմը համապատախանում է պետական ստանդարտներին, որը հնարավորութուն է ընձեռում աշխատել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում այլև ամբողջ աշխարհում:

ՈՒսման   վարձավճարները

Բակալավրիատ

Մասնագիտությունը

Ուսման  տևողությունը

Ուսման վարձավճարը

 

Առկա

Հեռակա

Առկա

հեռակա

Զբոսաշրջություն

4 տարի

550 000

450 000

Մենեջմենթ

4 տարի

550 000

450 000

Հաշվառում և հարկում

4 տարի

550 000

450 000

Համակարգչային  ինժեներիա

4 տարի

550 000

450 000

Ֆինանսներ, բանկային գործ, ապահովագրություն և ֆոնդային շուկա

4 տարի

550 000

450 000

Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ  փաստաթղթերը՝

• Դիմում

• Անձը հաստատող փաստաթուղթ

• Հանրային ծառայութան համարանիշ կամ սոց քարտ

• Ատեստատ և պատճեն (կամ էլեկտրոնային ծածկագիրը) 

• 6 լուսանկար (3 x 4 չափի)

• Կցագրման վկայական և պատճեն (առկայության դեպքում)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել`

(+374 10) 61-22-02, 

(+374 10) 61-30-10,  

(+374  41) 45 86 15 

(+374  94) 45 86 15

Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել [email protected] էլ. հասցեին

Բեռնել՝  Բակալավրի դիմում        Լրացնել առցանց

Ընդունելության քննությունների հարցաշարեր

Բեռնել   Տնտեսագիտություն

Բեռնել   Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա

Բեռնել   Աշխարհագրություն

Բեռնել    Զբոսաշրջություն

 

Մագիստրատուրա

2025/2026 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հայտարարում է 2025/2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն:

Ինստիտուտում մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա կրթաձևերով` 1 տարի 4 ամիս ուսման տևողությամբ, «Հաշվառում և հարկում»  մասնագիտությամբ: 

Ազատ տեղերի համար կկազմակերպվեն ընդունելության քննություններ մինչև նոյեմբերի 20-ը ըստ անհրաժեշտության:

Մագիստրատուրա կարող է ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու և նոր ունակություններ ձեռք բերելու համար:

Ուսուցումը կազմակերպվում է հայերենով:

Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ՝      

     • Մասնագիտական քննություն՝ հաշվառում և հարկում առարկայից (բանավոր),   

    • Օտար լեզու/անգլերեն/

Այլ մասնագիտությամբ ավարտած դիմորդները հանձնում են հետևյալ քննությունները՝ 

      • Տնտեսագիտության տեսություն (բանավոր)

      • Օտար լեզու/անգլերեն/  

     ՈՒսման   վարձավճարները

Մագիստրատուրա

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի մագիստրոսները նախադիպլոմային պրակտիկան  անցնում են ՀՀ նախարարություններում, բանկերում, ինչպես նաև այլ առաջատար կազմակերպություններում:

Ինստիտուտի շրջանավարտներն ստանում են մայր բուհի` Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ, որը հավաստիացված է ամբողջ աշխարհում: Դիպլոմը համապատախանում է պետական ստանդարտներին, որը հնարավորութուն է ընձեռում աշխատել ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում այլև ամբողջ աշխարհում:

Անհրաժեշտ փաստաթղթերը`

     • Դիմում

     • Հանրային ծառայութան համարանիշ կամ սոց քարտ

     • Անձը հաստատող փաստաթուղթ

     • Բարձրագույն կրթության դիպլոմ, ներդիր և պատճեններ

     • Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն

     • 6 լուսանկար (3×4 չափի):

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝

(+374 10 ) 61 22 02 ,

(+374 10) 61 30 10,

(+374 41) 45 86 15

Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել  [email protected]  էլ. հասցեին:

Բեռնել՝  Մագիստրոսի դիմում

Ընդունելության քննությունների հարցաշարեր`

Բեռնել՝ Հաշվառում և հարկում

Բեռնել՝ Տնտեսագիտության տեսություն

Video Image
Video Image