"Զբոսաշրջություն"
մասնագիտությունը հեռանկարային մասնագիտություն է, որը ներառում է զբոս
աշրջային գործունեությունը, զբոսաշրջային կազմակերպությունների ծառայությունների ձևավորումը, խթանումը, իրականացումը և սպառման կազմակերպումը: Շրջանավարտները կարող են աշխատել որպես տուրիստական գործակալության ղեկավար, զբոսաշրջային բազայի ղեկավար, զբոսաշրջային ծառայությունների մասնագետ, տուրիստական գործակալ, ճանապարհորդության (էքսկուրսիաների) կազմակերպիչ, զբոսաշրջային և հյուրանոցային գործունեության կազմակերպիչ, Էքսկուրսավար, հանգստի կազմակերպման մասնագետ, գյուղական տուրիզմի զարգացման մասնագետ, զբոսաշրջության անվտանգության մասնագետ, կոնֆերանսների սպասարկման մասնագետ, մասնագիտացված ծառայությունների մասնագետ, զբոսաշրջության հրահանգիչ-մեթոդիստ, հյուրընկալության մասնագետ բնակության վայրերում (հյուրանոցներ, տուրիստական համալիրներ և այլն):
