ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ԿԱՐԳ

1. ԸՆԴՈՒՆԵԼՈԻԹՅԱՆ  ԿԱՐԳ 

2. Ընդհանուր դրույթներ

1. Ինստիտուտ ընդունվել կարող են միջնակարգ, նախնական մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք՝ գործող օրենսդրությանը համապատասխան։

2.Ընդունելությունն իրականացվում է դիմորդների ներկայացրած փաստաթղթերի և ընդունելության ներբուհական քննությունների արդյունքների հիման վրա։

3.Դիմորդները պարտավոր են սահմանված ժամկետներում ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և մասնակցել ընդունելության գործընթացին։

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդունելություն

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինստիտուտ ընդունվում են՝ հանձնելով ինստիտուտի կողմից կազմակերպվող ընդունելության ներբուհական քննությունները։

2.Ներբուհական քննությունների ցանկը, անցկացման ձևը և գնահատման չափանիշները հաստատվում են Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի կողմից։

3. Ընդունելությունը կատարվում է դիմորդների ստացած միավորների հիման վրա՝ մրցութային կարգով։

4. Ուկրաինայի քաղաքացիների ընդունելություն

1. Ուկրաինայի քաղաքացիները ինստիտուտ ընդունվում են Ուկրաինայի գործող կրթական համակարգի պահանջներին համապատասխան։

2. Ընդունելության համար պարտադիր է Ուկրաինայի միասնական ազգային քննությունների կամ տվյալ ուսումնական տարվա համար սահմանված այլ միասնական ընդունելության քննությունների արդյունքների ներկայացումը (НМТ/ЗНО) ։

3. Ընդունելությունն իրականացվում է ներկայացված քննությունների արդյունքների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա։

Ընդունելության ներբուհական քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո դիմորդը ստանում է Ուկրաինայի կրթության և գիտության  նախարարության կողմից հաստատված ուսուցման հրավեր։ Հրավեր ստանալու համար դիմորդի անձնական տվյալները մուտքագրվում են Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության համապատասխան տեղեկատվական համակարգ (EMIS), որից հետո իրականացվում է հրավերի գրանցման  գործընթացը։

Ուսուցման հրավերի ձևակերպման և գրանցման համար դիմորդը կատարում է 3100 գրիվնյա վճարում՝ որը հաշվարկվում և վճարվում է ՀՀ դրամով՝ տվյալ օրվա փոխարժեքին համապատասխան։

Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ  փաստաթղթերը՝

• Դիմում

• Անձը հաստատող փաստաթուղթ

• Հանրային ծառայութան համարանիշ կամ սոց քարտ

• Ատեստատ (կամ էլեկտրոնային ծածկագիրը) կամ դիպլոմ 

• 6 լուսանկար (3 x 4 չափի)

• Կցագրման վկայական կամ զինգրքույկ (առկայության դեպքում)

*Ուկրաինայի քաղաքացիները ներկայացնում են նաև միասնական քննությունների սերտիֆիկատը։