ՈՒսման վճարի փոխհատուցում մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին

Մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում ՀՀ Կառավարության 27.07.2006 N 1183- Ն որոշմամբ՝ կարգի համաձայն.

1) Առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

• բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

• Մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով․

2) Հաջորդ կուրսերում՝

• նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60,00-70,99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

• Նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71,00-79,99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,

•Նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80,00 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

Ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝

• Առկա կամ հեռավար ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում.

• Հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում: Հարգելի ուսանողներ, ովքեր օգտվում են նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցումից, սահմանված ժամկետներում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:

Փաստաթղթերի ցանկը՝

1.Դիմում

2.Անձնագիր, ID

3.Զինվորական գրքույկ

4.Տեղեկանք զինկոմից

5.Հանրային ծառայության համարանիշ