"Համակարգչային ինժեներիա" մասնագիտությունը
ժամանակակից մասնագիտություն է,
որի նպատակն է պատրաստել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ունակ են բարձր մասնագիտական գիտելիքներով լուծել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բարդ և բազմազան խնդիրներ։ Ինստիտուտն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները՝ համակարգչային համակարգերի դիզայներ։ տեղեկատվական անվտանգության կազմակերպման մասնագետ, միկրոկառավարիչ համակարգերի ստեղծման և շահագործման մասնագետ, թեստավորման կազմակերպման և անցկացման (QA) մասնագետ, տվյալների բազայի մասնագետ, կայքի մշակող, համակարգչային ցանցի ադմինիստրատոր, համակարգչային ծրագրային ապահովման մշակման մասնագետ, սարքավորումների և ծրագրային ապահովման վերլուծաբան։
