"Մենեջմանթ" մասնագիտությունը կառավարման ոլորտի ակտուալ մասնագիտություն է՝ բարձր որակավորում ունեցող մրցունակ մասնագետների պատրաստման համար, որոնք ունակ են լուծելու տարբեր իրավիճակներում բարդ խնդիրներ, տիրապետում են նորարարական կառավարման տեխնոլոգիաների և ղեկավարման հմտությունների, թույլ են տալիս նրանց համակարգված լուծել գիտական և կիրառական խնդիրներ կառավարման որոշումների կայացման և իրականացման գործընթացում: Շրջանավարտները կարող են զբաղեցնել այնպիսի պաշտոնները, ինչպիսիք են՝ պետական կառավարման ոլորտում ղեկավար պածտոններ, արտադրական ստորաբաժանման ղեկավար, հակաճգնաժամային մենեջեր, բաժնի/ֆունկցիոնալ ծառայությունների ղեկավար, մարդկային ռեսուրսների մենեջեր, մարքեթինգի մենեջեր, վաճառքի մենեջեր, գովազդի մենեջեր և այլն։