ԵՐԿԱՄՍՅԱ ՀԵՌԱՎԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՔՈԼԵՋՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը ապրիլի 3-ից կազմակերպում է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության համար երկամսյա հեռավար նախապատրաստական դասընթացներ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ», «ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ » և «ՕՏԱՐ ԼԵԶՈՒ(ԱՆԳԼԵՐԵՆ)» առարկաներից:
Տնտեսագիտական մասնագիտությունների համար՝
- Տնտեսագիտություն – 36 ակադեմիական ժամ
- Օտար լեզու(անգլերեն) - 36 ակադեմիական ժամ
Համակարգչային ինժեներիա մասնագիտության համար՝
- Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա – 36 ակադեմիական ժամ
- Օտար լեզու(անգլերեն) - 36 ակադեմիական ժամ
Ունկնդիրները նախապատրաստական դասընթացներն ավարտելուց հետո հանձնում են քննություն, դրական գնահատական ստանալու դեպքում հրամանագրվում են Ինստիտուտի 3-րդ կամ 2-րդ կուրս` առկա կամ հեռակա կրթաձևերով:
Երկամսյա նախապատրաստական դասընթացի արժեքը կազմում է 20.000 /քսան հազար/ ՀՀ դրամ: Վճարումը կարելի է կատարել միանվագ կամ ամսական 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
Դիմումները կարող եք լրացնել առցանց` հետևյալ հղումով.
«Նախապատրաստական դասընթացների դիմում քոլեջների շրջանավարտների համար»
12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ /ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ/ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը ապրիլի 3-ից կազմակերպում է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելության համար երկամսյա հեռավար նախապատրաստական դասընթացներ «ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ», «ՕՏԱՐ ԼԵԶՈՒ(ԱՆԳԼԵՐԵՆ)» և «ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» առարկաներից:
Տնտեսագիտական մասնագիտությունների համար՝
• Աշխարհագրություն - 36 ակադեմիական ժամ
• Օտար լեզու(անգլերեն) - 36 ակադեմիական ժամ
Համակարգչային ինժեներիա մասնագիտության համար՝
• Մաթեմատիկա - 36 ակադեմիական ժամ
• Օտար լեզու(անգլերեն) - 36 ակադեմիական ժամ
Յուրաքանչյուր առարկայի մեկ ամսվա արժեքը կազմում է 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ:
Նախապատրաստական դասընթացների ունկնդիրները դասընթացներն ավարտելուց հետո հանձնում են քննություններ, դրական գնահատական ստանալու դեպքում, հրամանագրվում են ինստիտուտի առաջին կուրս՝ առանց ընդունելության քննություններին մասնակցելու:
Դիմումները կարող եք լրացնել առցանց` հետևյալ հղումով.
«Նախապատրաստական դասընթացների դիմում»
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ընդունող հանձնաժողով՝
+374 10 61 22 02, +374 41 45 86 15
Քոլեջ
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի
Երևանի կրթագիտական ինստիտուտին կից քոլեջը
հայտարարում է 2023/2024 ուսումնական տարվա ընդունելություն:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին կից քոլեջում ընդունելությունն անցկացվում է առանց ընդունելության քննության: Դիմորդը հանձնում է ընդհանուր հարցազրույց: Մրցույթի դեպքում հաշվի է առնվում 9-րդ դասարանի ավարտական վկայականի միջին գնահատականը: Քոլեջի շրջանավարտներն ստանում են մայր բուհի՝ ԱՈՒԱՀ-ի պետական դիպլոմ, տրված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում: Ուսանողներն արտադրական և նախադիպլոմային պրակտիկաններն անցնում են ՀՀ առաջատար կազմակերպություններում:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի քոլեջի շրջանավարտներն ստանում են կրտսեր մասնագետի որակավորում և կարող են ուսումը շարունակել բակալավրիատում՝ նույն մասնագիտությամբ 3-րդ կուրսից, մասնագիտությունը փոխելու դեպքում՝ 2-րդ կուրսից:
Քոլեջում ուսուցումն իրականացվում է առկա կրթաձևով, հետևյալ մասնագիտություններով.
- Հաշվառում և հարկում – 3 տարի
- Համակարգչային ինժեներիա – 4 տարի
- Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն – 3 տարի
Ուսուցումը կազմակերպվում է հայերենով և ռուսերենով:
Ընդունելությունը կազմակերպվում է մինչև օգոստոսի 28-ը:
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ
ՔՈԼԵՋ
(կրտսեր մասնագետ)
Անհրաժեշտ փաստաթղթերը`
- Դիմում
- Ավարտական վկայական և պատճեն
- Անձնագիր կամ ծննդյան վկայական և պատճեն
- 8 լուսանկար (3 x 4 չափի)
- Զինգրքույկ կամ կցագրման վկայական և պատճեն /առկայության դեպքում/
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝
Հեռ.՝ (+374 10) 61 22 02, 61 30 10, +374 41 45 86 15
Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել [email protected] էլ. հասցեին
Բեռնել՝ Կրտսեր մասնագետի դիմում
Լրացնել առցանց
Բակալավրիատ
2023/2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հայտարարում է 2023/2024 ուստարվա բակալավրիատի ընդունելություն:
Բակալավրի կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է՝
- Առկա կրթաձև – 4 տարի ուսման տևողությամբ
- Հեռակա կրթաձև – 4 տարի ուսման տևողությամբ
Բակալավրիատում գործում են հետևյալ մասնագիտությունները`
- Մենեջմենթ
- Զբոսաշրջություն
- Հաշվառում և հարկում
- Համակարգչային ինժեներիա
- Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն
Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 25-ը:
Ընդունելության քննություններն սկսվում են՝
- Առաջին փուլ` հուլիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
- Երկրորդ փուլ` օգոստոսի 24-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
Ազատ տեղերի համար կկազմակերպվեն ընդունելության քննություններ մինչև հոկտեմբերի 29-ը` ըստ անհրաժեշտության:
Դիմորդը հանձնում է ընդունելության երկու քննություն՝ ընտրված մասնագիտությանը համապատասխան:
- Մենեջմենթ – Աշխարհագրություն (բանավոր), Օտար լեզու /անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/
- Զբոսաշրջություն – Աշխարհագրություն (բանավոր), Օտար լեզու /անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/
- Հաշվառում և հարկում- Աշխարհագրություն (բանավոր), Օտար լեզու /անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/
- Ֆինանսներ, բանկային գործ, մաքսային գործ և ապահովագրություն- Աշխարհագրություն (բանավոր),Օտար լեզու /անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/
- Համակարգչային ինժեներիա – Մաթեմատիկա (բանավոր), Օտար լեզու /անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն/
Քոլեջների շրջանավարտները կարող են ընդունվել Ինստիտուտի 3-րդ կուրս նույն մասնագիտությամբ. «Հաշվառում և հարկում», «Մենեջմենթ», «Համակարգչային ինժեներիա», «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն», իսկ մասնագիտությունը փոխելու դեպքում 2-րդ կուրս պայմանավորված ակադեմիական տարբերությունների քանակով,որը չպետք է գերազանցի 8-ը:
«Զբոսաշրջություն» մասնագիտությամբ կարող են ընդունվել միայն 2-րդ կուրս:
Բոլոր մասնագիտությունների ընդունելության համար հանձնում են երկու քննություն:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողներն արտադրական և նախադիպլոմային պրակտիկաներն անցնում են ՀՀ նախարարություններում, բանկերում, ինչպես նաև այլ առաջատար կազմակերպություններում, ցանկության դեպքում նաև Ուկրաինայում:
Ինստիտուտի շրջանավարտներն ստանում են մայր բուհի` Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի պետական դիպլոմ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում:
ՈՒսման վարձավճարները
Բակալավրիատ
Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝
- Դիմում (լրացնում եք ինստիտուտում)
- Ատեստատ և պատճեն (կամ էլեկտրոնային ծածկագիրը)
- Իսկ 2-րդ կամ 3-րդ կուրսի համար դիպլոմ և ներդիր
- Անձնագիր կամ ծննդյան վկայական և պատճեն
- 8 լուսանկար (3 x 4 չափի)
- Զինգրքույկ կամ կցագրման վկայական և պատճեն (առկայության դեպքում)
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել`
Հեռ.՝ (+374 10) 61-22-02, 61-30-10, +374 41 45 86 15
Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Բեռնել՝ Բակալավրի դիմում
Լրացնել առցանց
Ընդունելության քննությունների հարցաշարեր
Բեռնել Տնտեսագիտություն
Բեռնել Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Բեռնել Աշխարհագրություն
Մագիստրատուրա
2023/2024 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հայտարարում է 2023/2024 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն:
Ինստիտուտում մագիստրոսի կրթական ծրագրով ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա կրթաձևերով` 1 տարի 4 ամիս ուսման տևողությամբ, «Հաշվառում և հարկում» մասնագիտությամբ:
Մագիստրատուրայի ընդունելության քննություններն սկսվում են՝
- Առաջին փուլ` հուլիսի 23-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ:
- Երկրորդ փուլ` օգոստոսի 24-ից մինչև օգոստոսի 28-ը ներառյալ:
Ազատ տեղերի համար կկազմակերպվեն ընդունելության քննություններ մինչև հոկտեմբերի 29-ը ըստ անհրաժեշտության:
Մագիստրատուրա կարող է ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի աստիճան ունեցող անձը` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու և նոր ունակություններ ձեռք բերելու համար:
Ուսուցումը կազմակերպվում է հայերենով և ռուսերենով:
Դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ՝ Մասնագիտական (բանավոր), Օտար լեզու /անգլերեն/ (բանավոր):
Այլ մասնագիտությամբ ավարտած դիմորդները հանձնում են քննություն «Տնտեսագիտության տեսություն» առարկայից (բանավոր):
ՈՒսման վարձավճարները
Մագիստրատուրա
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի մագիստրոսները նախադիպլոմային պրակտիկան անցնում են ՀՀ նախարարություններում, բանկերում, ինչպես նաև այլ առաջատար կազմակերպություններում, ցանկության դեպքում կարող են անցել նաև Ուկրաինայում:
Ինստիտուտի շրջանավարտներն ստանում են մայր բուհի` ԱՈՒԱՀ-ի պետական դիպլոմ` տրված Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում:
Անհրաժեշտ փաստաթղթերը`
- Դիմում
- Բարձրագույն կրթության դիպլոմ, ներդիր և պատճեններ
- Անձնագիր և պատճեն
- Զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն
- 6 լուսանկար (3×4 չափի):
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել՝
Հեռ.՝ (+ 374 10 ) 61 22 02 , 61 30 10, +374 41 45 86 15
Դիմումները կարող եք լրացնել նաև առցանց և ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Բեռնել՝ Մագիստրոսի դիմում
Ընդունելության քննությունների հարցաշարեր`
Բեռնել՝ Հաշվառում և հարկում
Բեռնել՝ Տնտեսագիտության տեսություն
