Մասնագիտական առարկաների ամբիոն

Ամբիոնի վարիչ

Հաջոյան Ռուզաննա Մնացականի

Տնտեսական գիտությունների թեկնածու,

դոցենտ

Հումանիտար առարկաների ամբիոն

Ամբիոնի վարիչ

Մինասյան Աննա Լևոնի

Մանկավարժական գիտությունների թեկնածու,

դոցենտ

Ֆունդամենտալ առարկաների ամբիոն

Ամբիոնի վարիչ

Սահակյան Սուսաննա Սերյոժայի

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու,

դոցենտ

Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոն

Ամբիոնի վարիչ

Մուրադյան Արփենիկ Հայկի

Տնտեսական գիտությունների թեկնածու,

դոցենտ

ՄԵՐ  ԻՆՍՏԻՏՈՒՏԸ

Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ 2001թ. Երևանում ստեղծվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը, որն այսօր Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշումներով վերանվանվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ` Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Հարավային Կովկասում:

Մայր բուհի 03.04.2001թ. գիտխորհրդի որոշմամբ` տնօրեն է նշանակվել նույն բուհի շրջանավարտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:

Այժմ արդեն Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի  Երևանի կրթագիտական ինստիտուտն իր գործունեության կարճ ժամանակահատվածում հասել է մեծ ձեռքբերումների և իր արժանի տեղն է զբաղեցրել Հայաստանի Հանրապետության առաջատար պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում:

Շրջանավարտներն աշխատանքի են անցնում ինչպես ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում, այնպես էլ ՀՀ պետական հաստատություններում, բանկերում և այլ կազմակերպություններում:

Ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները կահավորված են համապատասխան կահավորանքով և սարքավորումներով։

Լսարաններ

Համակարգչային լաբորատորիաներ

Ինստիտուտում գործում է երեք համակարգչային լաբորատորիա` հագեցված  համապատասխան  տեխնիկայով:

Կենսաբանության և ֆիզիկայի լաբորատորիաներ

Ինստիտուտն ունի  քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներ:

Գրադարան

Ինստիտուտն ունի գրադարան` հագեցած մասնագիտական և գեղարվեստական գրականությունով, ինչպես նաև ուսանողներն օգտվում են ինստիտուտի էլեկտրոնային գրադարանից, որը հասանելի է ինստիտուտի կայքից:

Սպորտդահլիճ

Գործում է սպորտդահլիճ` համալրված անհրաժեշտ սարքավորումներով:

Հանրակացարան և ճաշարան

Ինստիտուտն ունի հարմարավետ և կահավորված հանրակացարան և ճաշարան:

Ռեկտոր

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր  
Սահակ Մերուժանի Ղուդրատյան

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ,

 Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ,   

  Ուկրաինայի պատվավոր հյուպատոս

Ծննդյան տարեթիվը,  ամսաթիվըծննդավայրը՝

1963թ. հունվարի 12, ՀՀ, Ախուրյանի շրջան, գ. Արևիկ:

Աշխատանքային գործունեությունը՝
1991-1997թթ. - «Գուդես» փոքր ձեռնարկությունում աշխատել է որպես  գործադիր տնօրեն:
1997-2000թթ. -  Ուկրաինայի Չեռնովցի մարզի մարզպետի խորհրդական:
2000-2001թթ. -  Ուկրաինայի Վերխովնի Ռադա` որպես պատգամավորի, գիտության և կրթության կոմիտեի նախագահի օգնական-խորհրդական:
2001թ. -  նշանակվել է Տերնոպոլի ազգային  տնտեսագիտական համալսարանի (այժմ` ԱՈՒԱՀ) Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, որտեղ աշխատում է մինչ օրս:

Ուկրաինայի կառավարությունը և նախագահը բարձր են գնահատել ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանի աշխատանքը ինստիտուտի կայացման և զարգացման գործում: Ուկրաինայի և Հայաստանի միջև կրթության ասպարեզում փոխադարձ գործունեության մեջ ունեցած անձնական ներդրման համար Ս.Մ. Ղուդրատյանը պարգևատրվել է`

2002թ. հոկտեմբերին – Ուկրաինայի նախագահի պատվոգրով «Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի զարգացման, կրթության և գիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ բեղմնավոր աշխատանք կատարելու համար»:

2002թ. նոյեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Վ. Կրեմենի «Ուկրաինայի կրթության գերազանցիկ» ոսկե մեդալով:

2004թ. մայիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով գրավոր շնորհակալություն է հայտնվել «Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Ղուդրատյանին առաջին շրջանավարտների կապակցությամբ. բարձր մասնագիտական, նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար»:

2005թ. – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է պատվոգրով «Ուկրաինայի և Հայաստանի կրթության և գիտության ոլորտում հատուկ ներդրում ունենալու համար»:

2007թ. հոկտեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է «Պետրո Մագիլա» կրծքանշանով, ազգային կրթության ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու, ուսումնական պրոցեսի կազմակերպման մեջ ունեցած հաջողությունների, կրթության որակի բարձրացման ասպարեզում անձնական մեծ ներդրում ունենալու համար:

2010թ. հոկտեմբերի 18-ին  – «Առևտրի առաջատարների ակումբ»-ի անդամների կողմից (Շվեյցարիա, ք. Ժնև, 7000 ներկայացուցիչներ 112 երկրից) Երևանի կրթագիտական ինստիտուտն ստացավ հատուկ «Նոր հազարամյակի որակի նշան» միջազգային պարգև, իսկ Ս.Մ.Ղուդրատյանը պարգևատրվեց «Ոսկե մեդալ»-ով` որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար:

2011թ. հունիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով պարգևատրվել է պատվոգրով Երևանի կրթագիտական ինստիտուտի տասնամյակի և հայ-ուկրաինական հարաբերությունների ամրացման գործում նշանակալի ներդրման, բարեխիղճ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, ուսումնական ժամանակակից մեթոդների ներդրման, բեղմնավոր գիտամեթոդական գործունեության, մեթոդական և դաստիարակչական աշխատանքի որակի բարձրացման համար:

2014թ. հոկտեմբերին – ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Research Centre Europe Business Assembly նախագծից (Եվրոպայի բիզնես ասամբլեա) հրավեր է ստացվել` մասնակցելու Վիեննայում կայանալիք ամենամյա Սուրբ ծննդյան միջոցառմանը (29-31 դեկտեմբերի 2014թ.)` որպես I աստիճանի «Սուրբ Սոֆյա» միջազգային մրցանակի դափնեկիր:

2016թ. հուլիսին – Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով կրթության և գիտության ոլորտում ներդրման համար և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և  գիտության նախարարության  բարձրագույն  պարգևով՝  «Ոսկե հուշամեդալ»-ով:

2016թ. հոկտեմբերին – Ուկրաինայի նախագահ  Պետրո Ալեքսեյի Պորոշենկոյի հրամանագրով Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Ուկրաինայի կրթության աշխատողների օրվա կապակցությամբ ազգային կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը:

2018թ. – ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ  Ուկրաինայի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր ունեցող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է:
Արևմտյան Ուկրաինայի ազգային  համալսարանն ստեղծվել է 1966թ. Տերնոպոլ քաղաքում:

 Երևանի կրթագիտական ինստիտուտը Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի  կառուցվածքային ստորաբաժանումն է: ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտներն ստանում են ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  պետական դիպլոմ:

http://www.eftneu.am/wp-content/uploads/2017/03/1453986531_rector-230x300.jpg

ՏԱՏՀ-ի ռեկտոր Կրիսովատի Ա. Ի.

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը սերտ համագործակցում է կրթության և գիտության ոլորտում Կանադայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Դանիայի, Հունաստանի, Չինաստանի, Սլովակիայի, Իտալիայի, Իսպանիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Բելառուսիայի և այլ երկրների համալսարանների հետ:
Շրջանավարտները զբաղեցնում են բարձր պաշտոններ ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում և այլ երկրներում: Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Անդրեևիչ Յուշչենկոն, Մայր բուհի ռեկտոր Կրիսովատի Անդրեյ  Իգորովիչը և մեր ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը նույնպես մեր բուհի շրջանավարտներ են:

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հիմնադրվել է 2001թ. Երևան քաղաքում:  Աշխատանքային 22 տարիների ընթացքում Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը վաստակել է լավ համբավ և ճանաչում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:  

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի շրջանավարտներն ստանում են Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի պետական դիպլոմ, որը ճանաչվում է ամբողջ աշխարհում` Գերմանիայում, Նիդեռլանդներում, Դանիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լեհաստանում, ԱՊՀ բոլոր երկրներում և այլուր:

 

 

Ինստիտուտում հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ցերեկույթներ՝ նվիրված ուկրաինական և հայ գրականության մեծ բանաստեղծներին: Տեղի են ունենում հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան գոյամարտի վետերանների և բարձրաստիճան այլ հյուրերի հետ: Ամեն տարի նշվում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:

Հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները նախատեսում են շարունակական համագործակցություն նաև կրթության և մշակույթի ոլորտում: Այդ առումով ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին վստահվել է հատուկ առաքելություն` ներկայացնելու Ուկրաինայի կրթությունն ու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում:

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը դարձել է Ուկրաինայի մշակույթի օջախներից մեկը, որտեղ հպարտանալով ձեռքբերումներով` դասավանդում և սովորում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ինստիտուտում ստացած գիտելիքները կօգնեն շրջանավարտներին գտնել աշխատանք Հայաստանի Հանրապետության ինչպես պետական կառույցներում, այնպես էլ մասնավոր սեկտորում կամ, ցանկության դեպքում, գրագետ կազմակերպել մասնավոր գործը:

ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը հնարավորություն է տալիս ստանալ ժամանակակից, պահանջարկ ունեցող մասնագիտությունների որակյալ ուսուցում:

Ինստիտուտում դասավանդում են բարձրակարգ դասախոսներ, որոնք մի շարք գիտական աշխատանքների, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենախոսությունների հեղինակներ են: Ինստիտուտի ամբիոնները կազմակերպում են միջազգային գիտական կոնֆերանսներ: Ինստիտուտում կազմակերպվում են նաև ուսանողական գիտաժողովներ` նվիրված արդի հիմնախնդիրներին: Կոնֆերանսների զեկույցները տպագրվում են տարբեր ժողովածուներում: