24.05.2024

    Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպել է «Ժամանակակից տնտեսության զարգացման մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի ռեկտոր՝ տ.գ.դ. պրոֆեսոր Օկսանա Դեսյատնյուկը, ողջույնի խոսքով՝ ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ տ.գ.թ. դոցենտ Սահակ Ղուդրատյանը:

Գիտաժողովին բազմաբնույթ գիտական հոդվածներով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերով ժամանակավոր հավատարմատար՝ Վալերի Լոբաչը, ինչպես նաև Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի դասախոսները՝ մ.գ.թ., դոցենտ Ալեքսան Պետրոսյանը, տ.գ.թ., դոցենտ Արա Քառյանը, տ.գ.թ., դոցենտ Արփենիկ Մուրադյանը, տ.գ.թ., դոցենտ Գոհար Բուլանիկյանը, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Հաջոյանը, տ.գ.թ., դոցենտ Ալեքսեյ Կարապետյանը, տ.գ.թ., դոցենտ Գայանե Խանումյանը, մ.գ.թ., դոցենտ Աննա Մինասյանը, պ.գ.թ., դոցենտ Ջավահիր Թորոսյանը, մ.գ.թ., դոցենտ Լիանա Կարապետյանը, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Հայրապետյանը, ֆ/մ.գ.թ. Գագիկ Կիրակոսյանը, դասախոս Մարտիրոս Կարապետյանը և դասախոս Անահիտ Հակոբյանը: Գիտաժողովին մասնակցել են նաև մայր բուհի գիտամանկավարժական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ տ.գ.թ., դոցենտ Վիկտոր Օստրովերխովը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր՝ տեխ.գ.դ., պրոֆեսոր Նիկոլա Դիվակը, գիտամանկավարժական աշխատանքների գծով (միջազգային գործունեություն) պրոռեկտոր ի.գ.թ., դոցենտ Ուլյանա Կորուցը: Խորին շնորհակալությունս եմ հայտնում ԱՈւԱՀ ռեկտոր Օկսանա Դեսյատնյուկին միջազգային գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ում Ուկրաինայի գործերով ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբաչին գիտաժողովին իր մասնակցոթյունը ցուցաբերելու համար, ինչպես նաև բոլոր զեկուցողներին: Իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ հայտնում կազմկոմիտեին՝ միջազգային գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հաշվի առնելով այսօրվա համաշխարհային մարտահրավերները՝ տնտեսությունների զարգացման հիմնախնդիրների շուրջ, լսելով տարբեր երկրների գիտգնականների և մասնագետների տեսկետները ու վերլուծությունները, այսպիսի գիտաժողովներ պետք է անցկացվեն հաճախակի: Կազմկոմիտեի նախագահ՝ Սահակ Ղուդրատյան:

16.05.2024

Այսօր Ուկրաինայում նշվում է Վիշիվանկայի օրը: Ամեն տարի Վիշիվանկայի օրը ջնջում է սահմանները և միավորում ամբողջ աշխարհի ուկրաինացիներին: Այս լուսավոր օրով մաղթում ենք խաղաղություն և ներդաշնակություն ձեր տներում և սրտերում։

26.04.2024թ.

      Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ թրեյնինգ՝ «Բիզնեսի թվային տոկենիզացման հիմնախնդիրները, հայեցակարգը, նպատակը և լուծման ուղիները» թեմայով, որի բանախոսն էր «Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ» ամբիոնի դոցենտ Արա Քառյանը: Բանախոսության թեման ներկայացնում էր ՀՀ տնտեսության մրցունակ ու ներառական աճի հայեցակարգը՝ հիմնված թվային տնտեսության մատրիցի վրա: Թրեյնինգին ներկա էին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները: Ներկաները մեծ հետաքրքրությամբ էին լսում, քանի որ թեման շատ արդիական էր՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը:

24․04․2024

Երթ դեպի Ծիծեռնակաբերդ:

Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

23.04.2024թ

23.04.2024թ.-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպեց Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի ցերեկույթ, որին մասնակցում էին մեր տաղանդավոր և շնորհաշատ ուսանողները: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:

Ցերեկույթն անցկացվեց բարձր մակարդակով

13.04.2024թ

Մեր ուսանողները 13.04.2024թ.-ին այցելեցին արվեստի և արհեստի քաղաք՝ Գյումրի: Քաղաք, որտեղ ազգային մշակույթի ազդեցության ներքո ծնունդ են առել, ապրել ու արարել են մշակույթի, սպորտի մեր հռչակավոր, վաստակավոր և անվանի դեմքերը: Այս այցը հնարավորություն ընձեռեց յուրովի տեսնելու և զգալու Գյումրվա վառ կոլորիտը, այնտեղ պահպանված հայկական ճարտարապետության ավանդույթներն ու մշակույթը: Օրն անցավ հագեցած և վառ տպավորություններով:

12.03.2024թ.

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ գրական ցերեկույթ՝ նվիրված ուկրաինացի բանաստեղծ, նկարիչ, ժողովրդագետ ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ ծննդյան 210-ամյակին և հայ մեծ բանաստեղծ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ծննդյան 127-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանության աշխատակիցները իրենց կանանցով, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները:

24.11.2023

Նոյեմբերի 24-ին Արեւմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երեւանի կրթագիտական ​​ինստիտուտը կազմակերպել էր «Հոլոդոմորը Ուկրաինայում 1932-1933 թվականներին» խորագրով գիտաժողով

08.11.2023թ

   Օգնություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

  Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողական խորհուրդը այցելեց Լոռու մարզ բարեգործական նախաձեռնությամբ՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրելով անկողնային պարագաներ:

      Այս նախաձեռնությունը իրականացվեց Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աջակցությամբ:

 

Ուկրաինայի ԿԳ նախարարի հրամանով շնորհակալագրերի հանձնում:

Ուկրաինայի կրթության և գիտության նախարար՝ Սերգեյ Շկարլետի 25-կ հրամանով՝ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն՝ Հասմիկ Սիմոնյանին, Հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ մ.գ.թ., դոցենտ Աննա Մինասյանին, Ֆունդամենտալ առարկաների ամբիոնի դոցենտ Արարատ Գրիգորյանին՝ նախաձեռնողականության, բարձր պրոֆեսիոնալիզմի, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար շնորհակալագրեր հանձնեց Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:

Ուկրաինան և աշխարհը նշում են Վիշիվանկայի օրը

 

Այսօր Ուկրաինան և աշխարհը նշ ում են Վիշիվանկայի օրը: Ամեն տարի Վիշիվանկայի օրը ջնջում է սահմանները և միավորում ամբողջ աշխարհի ուկրաինացիներին: Այս լուսավոր օրը մաղթում ենք խաղաղություն և ներդաշնակություն ձեր տներում և սրտերում։

 

Ուսանողները մասնակցում են  լրամշակվող օրենքների նախագծերի քննարկմանը:
 

Այլևս արդեն շարունակական բնույթ է կրում Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողների այցելությունը ՀՀ Ազգային ժողով: Ուսանողները ակտիվ մասնակցություն են ունենում նոր կամ փոփոխվող և լրամշակվող օրենքների նախագծերի քննարկմանը: Այս անգամ նրանք, ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արփենիկ Մուրադյանի ղեկավարությամբ մասնակցեցին կամավորական աշխատանքին վերաբերող օրենքի նախագծի քննարկմանը, հանդես եկան հետաքրքիր հարցերով և առաջարկություներով: Մեր ուսանողներն անտարբեր չեն մեր երկրին, հետևաբար նաև իրենց ապագային վերաբերող իրավատնտեսական դաշտի կարգավորման խնդիրների նկատմամբ, և այս քննարկումներին նրանց մասնակցությունը դրա վառ ապացույցն է:

Հարգանքի տուրք՝ Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Մաքուր պահենք մեր քաղաքը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ

«ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ

    Սույն թվականի ապրիլի 21-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտը կազմակերպել էր «ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» խորագրով ուսանողական կոնֆերանս, որի խորհրդանիշն էր՝«ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»: Մինչ կոնֆերանսի սկիզբը ինստիտուտի ուսանողները բոլոր ներկաներին ամրացրեցին կոնֆերանսը խորհրդանշող անմոռուկներ:

     Կոնֆերանսին ներկա էին  Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողները:

     Կոնֆերանսի բացման խոսքով ելույթ ունեցավ  ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական   ինստիտուտի    տնօրեն՝  Սահակ Մերուժանի Ղուդրատյանը: Ելույթում նշեց, որ ցեղասպանությունը մեր կյանքի ամենաարյունոտ էջն է, որը չպետք է մոռանալ, որպեսզի չկրկնվի նման ոճրագործություն, որին զոհ են դարձել  մեկ ու կես միլիոն սրբադասված հայեր: Պարոն Ղուդրատյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց  այն պետություններին ու միջազգային կազմակերպություններին, որոնք ընդունել են ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ և նրա  խնդրանքով  մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

     Կոնֆերանսի ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ՝ դրվագներ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի և քեմալականների ոճրագործությունները,  վայրագ գործողությունները, կանանց ու մանուկների հրեշային կոտորածները փաստող տեսանյութեր: Տեսանյութի հեղինակներն էին  ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի «Համակարգչային ինժեներիա» մասնագիտության ուսանողներ՝  Արամ Ռաֆայելի  Հովհաննիսյանը, Սյուզաննա Տիգրանի Առուստամյանը և Նատալի Արտակի Սահակյանը:

Հովհաննես Շիրազի  «ՀԱՅՈՑ ԴԱՆԹԵԱԿԱՆ»-ից մի հատված  ասմունքեց առկա կրթաձևի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»  մասնագիտության, I կուրսի ուսանողուհի՝ Անիտա Հայկի Նալբանդյանը

Հայոց ցեղասպանությանը նվիրված զեկույցներով հանդես եկան ուսանողներ՝

Աստղիկ Գոռի Հարությունյանը առկա կրթաձևի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»  մասնագիտության, I կուրս,

Սիլվա Կարենի Ներսեսյանը առկա կրթաձևի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»  մասնագիտության, II կուրս,

Մարինա Սերգեյի Բերտիչը առկա կրթաձևի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»  մասնագիտությամբ, I կուրս,

Էրիկ  Ռուբենի Համբարձումյանը առկա կրթաձևի «Համակարգչային ինժեներիա»  մասնագիտության, I կուրս,

Վարդուհի  Արթուրի Խուրշուդյանը առկա կրթաձևի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»  մասնագիտությամբ, I կուրս,

Նատալի Արտակի Սահակյանը առկա կրթաձևի «Համակարգչային ինժեներիա»  մասնագիտության, I կուրս,

Պարույր Սևակի  «Մենք քիչ ենք, բայց հայ ենք»- բանաստեղծությունը ասմունքեց առկա կրթաձևի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»  մասնագիտության, I կուրսի ուսանողուհի՝ Ռոզի Սահակի Ղուդրատյանը:

            «Դլե Յաման»- Մետաքսե կատարեց հեռակա կրթաձևի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»                           մասնագիտության, I կուրսի ուսանողուհի՝ Թամարա  Նորայրի Ժամհարյանը:

Ամփոփիչ  խոսքով հանդես եկավ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի հումանիտար ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու,  դոցենտ ՝  Ջավահիր  Ջանիկի  Թորոսյանը

   Կոնֆերանսի ավարտին  ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի    տնօրեն՝  Սահակ Ղուդրատյանը, շնորհակալություն հայտնեց բոլորին՝ հատկապես   կոնֆերանսի մասնակից ուսանողներին և նշեց, որ «Թուրքը պետք է հասկանա, որ ներողություն խնդրելով իրենց մեղքերը կքավեն, սակայն ցեղասպանության թեմայով կոնֆերանսները  չեն փակվում, քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր կատարած ոճրագործությունները, նույնիսկ եթե իրենք էլ ընդունեն, միևնույն է դա միշտ մնում է բաց…»:

 

          

 

Սույն թվականի մարտի 9-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը նշեց Ուկրաինայի հպարտություն, հիանալի պոետ և նկարիչ՝ Տարաս Շևչենկոյի 209 ամյակը:

Ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար   Ալեքսանդր Սենչենկոն: Ուկրաինայի պատվավոր հյուպատոս՝ Սահակ Ղուդրատյանը, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները, Հայսատանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները, Ուկրաինական համայնքի ներկայացուցիչները:

Ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար   Ալեքսանդր Սենչենկոն,  Ուկրաինայի պատվավոր հյուպատոս՝ Սահակ Ղուդրատյանը և Ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը: Ասմունքով ելույթ ունեցան ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները, ծաղիկներ խոնարհեցին Մեծ Կոբզարի հուշարձանին:

Բազմաբովանդակ օր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտության ուսանողները Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոնի վարիչ Արփենիկ Մուրադյանի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովում լսեցին աշխատանքային օրենսդրության փոփոխությունների և լրացումների վերաբերյալ քննարկումներ, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին իրենց հարցերով և առաջարկներով:

Այցելություն <<ՕՐՐԱՆ>> բարեգործական-հասարակական կազմակերպություն

Երիտասարդության ՝ գրքի, ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունն ու սերը մեծացնելու նպատակով, «Գիրք նվիրելու օրվա» առիթով Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողական խորհուրդը և աշխատակիցները այցելեցին «ՕՐՐԱՆ» Բարեգործական հասարակական կազմակերպության սաներին:

Օրվա խորհրդի կապակցությամբ ուսանողները, «ՕՐՐԱՆ» կազմակերպությանը որպես նվիրատվություն հանձնեցին մանկական և ուսուցողական ժամանակակից գրքեր:

Գիրք նվիրելուց բացի ուսանողները շփվեցին, մտերմիկ զրույց ունեցան «ՕՐՐԱՆ» կազմակերպության սաների հետ: Հանդիպումը կայացավ ջերմ մթնոլորտում, և միմյանցից բաժանվեցին՝ հետագայում կրկին հանդիպելու ակնկալիքով:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «ՕՐՐԱՆ» Բարեգործական հասարակական կազմակերպության կոլեկտիվին՝ տնօրենի գլխավորությամբ երեխաների հետ սրտացավ և հոգատար աշխատանքի համար:

Շնորհակալ ենք մեր բոլոր ուսանողներին մարդասիրական այս վեհ քայլի համար:

Սույն թվականի փետրվարի 16-ին  Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն»  մասնագիտության ուսանողները Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոնի վարիչ Արփենիկ Մուրադյանի նախաձեռնությամբ մասնակցեցին ՀՀ Կենտրոնական գանձապետարանի և Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված  թրեյնինգի:

Ուսանողները աշխատակիցների օգնությամբ ծանոթացան Հայաստանի բորսային համակարգին, արժեթղթերի շուկաներին, քննարկեցին հիմնական հարցերը,  դիտեցին տեսաֆիլմ: Հարցուպատասխանների միջոցով բացահայտվեցին ուսանողների տեսական գիտելիքների խորությունը և գործնական կիրառման հնարավորությունները: Օրը հագեցած էր նոր գիտելիքներով, տեղեկատվությամբ և հաճելի տպավորություններով: Խորին շնորհակալություն ենք հայտնում թրեյնինգի  կազմակերպիչներին:

2023թ. փետրվարի 16-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հյուրընկալեց Հայսատանի հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյին: Հանդիպումը  անցավ  ջերմ  մթնոլորտում:

Տարեվերջյան ամփոփիչ գիտական խորհրդի նիստ

Ամանորյա շունչ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանում

ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 34-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի Ուսանողական խորհուրդը կազմակերպել է «ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 34-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ»: Միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով բոլոր անմեղ զոհերի հիշատակին: Համալսարանի բոլոր ուսանողական խմբերը պատրաստել էին պաստառներ՝ նվիրված Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցին: I կուրսի ուսանողները պատրաստել էին նաև զեկույցներ, իսկ II և III կուրսի ուսանողները տեսաֆիլմ: Բնական արհավիրք, որից խուսափելը անհնար է, սակայն կյանքը շարունակվում է . Այո՛, մենք շարունակեցինք ապրել, բայց երկրաշարժը մեծ սպի է թողել ողջ հայ ազգի սրտում:

ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ

ՄԵԿ  ՐՈՊԵ  ԼՌՈՒԹՅԱՄԲ  ՀԱՐԳԵՆՔ  ՄԵՐ  ՀԵՐՈՍ  ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ  ՀԻՇԱՏԱԿԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին, ովքեր Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ եկել են Հայաստանի Հանրապետություն, դպրոցը ավարտել օնլայն և հնարավորություն չեն ունեցել մասնակցելու ЗНО-ին:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆԱՇՐՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԶՄԱԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԹԵՍՏԻ /НАЦIОНАЛЬНИЙ МУЛЬТИПРЕДМЕТНИЙ ТЕСТ/ ՀԱՆՁՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ /Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԱՃԱՌՅԱՆ 31 ՀԱՍՑԵՈՒՄ/:

Ազգային բազմաառարկայական թեստից /нацiональний мультипредметний тест/ դրական միավոր ստացողները կհրամանագրվեն Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարան Երևանի կրթագիտական ինստիտուտ, Ուկրաինա վերադառնալու դեպքում կարող են տեղափոխվել Ուկրաինայի ցանկացած պետական ԲՈՒՀ` ուսումը շարունակելու:

Ցանկացողերը կարող են 12.08 - 15.08.2022 ժամակահատվածում գրանցվել Ուկրաինայի Կրթության և գիտության նախարարության կայքում՝ https://testportal.gov.ua/nmt-2022-reyestratsiya-dlya.../ հղումով Ազգային բազմաառարկայական թեստ /Нацiональний мультипредметний тест/ հանձնելու նպատակով:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ընդունող հանձնաժողով՝

+374 10 61 22 02, +374 10 61 30 10

http://www.eftneu.am e-mail: [email protected]

Այցելություն <<ՕՐՐԱՆ>> բարեգործական-հասարակական կազմակերպություն

Հուլիսի 9֊ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողական խորհուրդը նույն ինստիտուտի դասախոս Լյուդմիլա Բադիրյանի ուղեկցությամբ այցելեցին <<ՕՐՐԱՆ>> բարեգործական-հասարակական կազմակերպություն։

Այցելուներն արժանացան ջերմ ընդունելության, շրջեցին <<ՕՐՐԱՆԻ>> հարկաբաժիններով, հիացան երեխաների ձեռագործ աշխատանքներով և վերադարձան` հոգում պարփակած անսահման հույզե՜ր, հույզե՜ր անմոռաց ու անմեկնելի...

Մարդասիրությունը, հիրավի, կփրկի աշխարհը...

Սիրեցե՛ք զմիմեանս, մարդիկ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ

Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը մշտապես հետամուտ լինելով մասնագիտական կրթության արդյունավետ բարձրացմանն ուղղված իր առաքելությանը` այսօր իր հարկի տակ հյուրընկալեց 2008 թվականի շրջանավարտ, այժմ` ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆինանսաբյուջետային վարչության հաշվապահ Դիաննա Սահակյանին:

Հանդիպումն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում, ներկաներն ունեցան բովանդակալից քննարկումներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը նշանակալի քայլ է կրթության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու և երկուստեք փոխշահավետ կապեր հաստատելու համար: Համաձայնագիրը կնպաստի ՀՀ և Ուկրաինայի ուսումնական հաստատությունների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնմանը:

Համաձայնագրի շրջանակում ակնկալվում է խթանել և ամրապնդել միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում, իրականացնել ուսանողների և հետազոտողների համար նախատեսված կրթաթոշակային փոխանակման ծրագրեր ու համատեղ կրթագիտական նախագծեր, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման գործում:

Համագործակցությունը կստեղծի նաև լրացուցիչ հնարավորություններ բարձրագույն կրթության միջազգայնացման համար և կնպաստի Հայաստանի բուհական համակարգի վարկանիշային հեղինակության բարձրացմանը միջազգային հարթակներում:

Համաձայնագրի ստորագրումը հանդիսանում է Տնտեսական համագործակցության հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի համապատասխան արձանագրության կատարման առարկա, ինչպես նաև բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 10 Փետրվարի 2022, 138 - Ա

ԵՐԹ  ՀԱՅՈՑ  ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ  ԶՈՀԵՐԻ  ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

 

24.04.2022թ.

Երթ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու:

ԱՅՑ  ԱՐՄԱՎԻՐԻ  ՊԵՏԱԿԱՆ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋ

21.04.2022թ. Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի անձնակազմը մասնագիտական  կողմնորոշման նպատակով այցելել էր Արմավիրի  պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջ:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ  ԻՆՍՏԻՏՈՒՏԻ  ԵՎ  ԱՐՄԱՎԻՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ  ՔՈԼԵՋԻ  ՄԻՋԵՎ  ԿՆՔՎԵՑ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ  ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ  ՀՈՒՇԱԳԻՐ

 

14.04.2022թ. Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի միջև կնքվեց շարունակական համագործակցության հուշագիր:

Հուշագիրը ստորագրեցին ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Ղուդրատյանը և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Անգելինա Արշակյանը:

Մեծապես կարևորելով համագործակցության դերը` կողմերը երկուստեք հույս հայտնեցին, որ հուշագիրը կընդլայնի երկկողմ համագործակցությունը` խթանելով ուսումնառության զարգացմանը` ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝  ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ

2021 թվականի հոկտեմբերի 5-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության 30-ամյակին: Միջոցառման ընթացքում քոլեջի ուսանողներն ստացան պատվոգրեր` պաստառների պատրաստման մրցույթին մասնակցելու համար:

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները, գրող, գրականագետ, թարգմանիչ Մարո Մադոյան-Ալաջաջյանը, ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, աշխատակիցները:

Ելույթ ունեցավ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան:

Ասմունքով և երգերով հանդես եկան ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները:

ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

2021թ. սեպտեմբերի 29-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի անկախության 30-ամյակին նվիրված պաստառների պատրաստման մրցույթ-ցուցահանդես:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԼԵՔՍԵՅ ԻՎԱՆՈՎԻՉԻ ՀԵՏ


2021 թ. սեպտեմբերի 13-ին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը հանդիսավոր կերպով հյուրընկալեց Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար Շկուրատով Ալեքսեյ Իվանովիչին: Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:

ՏԱՐԱՍ ՇԵՎՉԵՆԿՈՅԻ 207-ԱՄՅԱԿ

«Տարաս Շևչենկոն 47 տարիների ընթացքում հասցրել է  ստեղծել հրաշքներ: Նրա գրիչն ուղղակի չէր շարժվում, նրա գրչի ամեն մի շարժն  իմաստ  ուներ: Նրա վրձինը  կերտել է այնպիսի հիանալի կտավներ և նկարներ, որոնցով զմայլվել կարելի է»:                                  

                                                                                                                    Ռոզի Ղուդրատյան

 

Սույն թվականի մարտի 9-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտը նշեց Ուկրաինայի հպարտություն, հիանալի պոետ և նկարիչ  Տարաս  Շևչենկոյի   207-ամյակը:

Ներկա էին Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, Ուկրաինայի պատվավոր հյուպատոսներ՝ Սահակ  Ղուդրատյանը և Սոս Սահակյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական  ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցները, Տարաս Շևչենկոյի անվան դպրոցի տնօրեն Էլյանորա Թումանյանը, ուսուցիչները և աշակերտները, Ուկրաինական համայնքի ներկայացուցիչները: 

Ելույթ ունեցավ Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: Նա մանրամասն ներկայացրեց Տարաս Շևչենկոյի կյանքն ու գործունեությունը:  Ասմունքով ելույթ ունեցան ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ուսանողները, Տարաս Շևչենկոյի անվան դպրոցի աշակերտները, որից հետո, ըստ  ավանդույթի, ծաղիկներ խոնարհեցին   Մեծ Կոբզարի հուշարձանին:

«ՀՈԼՈԴՈՄՈՐԸ ՈւԿՐԱԻՆԱՅՈՒՄ 1932-1933 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ` ՈՐՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ԿՈՆՖԵՐԱՆՍ

Ս/թ նոյեմբերի 22-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում կայացավ «Հոլոդոմորը Ուկրաինայում 1932-1933 թվականներին` որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն» խորագրով կոնֆերանս` ի հիշատակ Ուկրաինայում 1932-1933 թթ. «Հոլոդոմոր»-ի ժամանակ զոհված միլիոնավոր ուկրաինացիների: Կոնֆերանսի խորհրդանիշն էր՝ «Մենք հիշում ենք: Մենք ուժեղ ենք»:
Կոնֆերանսին ներկա էին ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ավտոնոմով Դենիս Լեոնիդովիչը և դեսպանատան աշխատակիցները, Ուկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը, Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Կոնֆերանսին բացման խոսքով ելույթ ունեցավ ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը և նշեց, որ եթե աշխարհը, այդ թվում Ուկրաինան և հրեաները, խիստ քննադատեին Հայոց ցեղասպանությունը 1915թ-ին, և խիստ պատժվեին ցեղասպանության կազմակերպիչները, շատ հնարավոր էր, որ չլիներ Ուկրաինայի «Հոլոդոմոր»-ը և հրեաների «Հոլոքոստ»-ը: Պետք է հիշել, ճանաչել և դատապարտել զանգվածային մարդասպանությունները, որպիսի չկրկնվեն անցած դարի զանգվածային ցեղասպանությունները:
Կոնֆերանսին ելույթ ունեցավ ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ավտոնոմով Դենիս Լեոնիդովիչը: Նա ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց տնօրեն Սահակ Ղուդրատյանին, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին Ուկրաինայի պատմության ամենաողբերգական իրադարձությունը նման կերպ կազմակերպելու և ներկայացնելու համար:
Կոնֆերանսին իրենց աշխատանքներով ելույթ ունեցան պրոֆեսորադասախոսական անձնակազմից դասախոսներ՝ Դիանա Բաբայանը, Հակոբ Գրիգորյանը, ինչպես նաև «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներ՝ Յուլյա Նակոնեչնիկովան, Գոհար Գրիգորյանը, Անիկա Վարդանյանը, Գայանե Տիմչենկոն, Լիլյա Մակարյանը և 4-րդ կուրսի ուսանող Արման Մխիթարյանը:
Կոնֆերանսի ավարտին ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը շնորհակալություն հայտնեց կոնֆերանսի կազմակերպիչներին, մասնակիցներին և բոլոր ներկաներին: