Լ Ս Ա Ր Ա Ն Ն Ե Ր

Մասնագիտական առարկաների ամբիոն
Ամբիոնի վարիչ
Հաջոյան Ռուզաննա Մնացականի
Տնտեսական գիտությունների թեկնածու,
դոցենտ

Հումանիտար առարկաների ամբիոն
Ամբիոնի վարիչ
Մինասյան Աննա Լևոնի
Մանկավարժական գիտությունների թեկնածու,
դոցենտ

Ֆունդամենտալ առարկաների ամբիոն
Ամբիոնի վարիչ
Սահակյան Սուսաննա Սերյոժայի
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու,
դոցենտ

Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոն
Ամբիոնի վարիչ
Մուրադյան Արփենիկ Հայկի
Տնտեսական գիտությունների թեկնածու,
դոցենտ
ՄԵՐ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
Ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները կահավորված են համապատասխան կահավորանքով և սարքավորումներով։
Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ Չ Ա Յ Ի Ն Լ Ա Բ Ո Ր Ա Տ Ո Ր Ի Ա Ն Ե Ր
Ինստիտուտում գործում է երկու համակարգչային լաբորատորիա` հագեցված համապատասխան ժամանակակից տեխնիկայով:
Կ Ե Ն Ս Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Յ Ա Ն Ե Վ Ֆ Ի Զ Ի Կ Ա Յ Ի Լ Ա Բ Ո Ր Ա Տ Ո Ր Ի Ա Ն Ե Ր
Ինստիտուտն ունի քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներ:
ԳՐԱԴԱՐԱՆ
Գ Ր Ա Դ Ա Ր Ա Ն
Ինստիտուտն ունի գրադարան` հագեցած մասնագիտական և գեղարվեստական գրականությունով, ինչպես նաև ուսանողներն օգտվում են ինստիտուտի էլեկտրոնային գրադարանից, որը հասանելի է ինստիտուտի կայքից:
Ռեկտոր
![]() |
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Մերուժանի Ղուդրատյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ, Ուկրաինայի պատվավոր հյուպատոս |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը՝
1963թ. հունվարի 12, ՀՀ, Ախուրյանի շրջան, գ. Արևիկ:
Աշխատանքային գործունեությունը՝
1991-1997թթ. - «Գուդես» փոքր ձեռնարկությունում աշխատել է որպես գործադիր տնօրեն:
1997-2000թթ. - Ուկրաինայի Չեռնովցի մարզի մարզպետի խորհրդական:
2000-2001թթ. - Ուկրաինայի Վերխովնի Ռադա` որպես պատգամավորի, գիտության և կրթության կոմիտեի նախագահի օգնական-խորհրդական:
2001թ. - նշանակվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի (այժմ` ԱՈՒԱՀ) Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, որտեղ աշխատում է մինչ օրս:
Ուկրաինայի կառավարությունը և նախագահը բարձր են գնահատել ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանի աշխատանքը ինստիտուտի կայացման և զարգացման գործում: Ուկրաինայի և Հայաստանի միջև կրթության ասպարեզում փոխադարձ գործունեության մեջ ունեցած անձնական ներդրման համար Սահակ Ղուդրատյանը պարգևատրվել է`
2002թ. հոկտեմբերին – Ուկրաինայի նախագահի պատվոգրով «Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի զարգացման, կրթության և գիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ բեղմնավոր աշխատանք կատարելու համար»:
2002թ. նոյեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Վ. Կրեմենի «Ուկրաինայի կրթության գերազանցիկ» ոսկե մեդալով:
2004թ. մայիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով գրավոր շնորհակալություն է հայտնվել «Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Ղուդրատյանին առաջին շրջանավարտների կապակցությամբ. բարձր մասնագիտական, նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար»:
2005թ. – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է պատվոգրով «Ուկրաինայի և Հայաստանի կրթության և գիտության ոլորտում հատուկ ներդրում ունենալու համար»:
2007թ. հոկտեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է «Պետրո Մագիլա» կրծքանշանով, ազգային կրթության ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու, ուսումնական պրոցեսի կազմակերպման մեջ ունեցած հաջողությունների, կրթության որակի բարձրացման ասպարեզում անձնական մեծ ներդրում ունենալու համար:
2010թ. հոկտեմբերի 18-ին – «Առևտրի առաջատարների ակումբ»-ի անդամների կողմից (Շվեյցարիա, ք. Ժնև, 7000 ներկայացուցիչներ 112 երկրից) Երևանի կրթագիտական ինստիտուտն ստացավ հատուկ «Նոր հազարամյակի որակի նշան» միջազգային պարգև, իսկ Ս.Մ.Ղուդրատյանը պարգևատրվեց «Ոսկե մեդալ»-ով` որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար:
2011թ. հունիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով պարգևատրվել է պատվոգրով Երևանի կրթագիտական ինստիտուտի տասնամյակի և հայ-ուկրաինական հարաբերությունների ամրացման գործում նշանակալի ներդրման, բարեխիղճ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, ուսումնական ժամանակակից մեթոդների ներդրման, բեղմնավոր գիտամեթոդական գործունեության, մեթոդական և դաստիարակչական աշխատանքի որակի բարձրացման համար:
2014թ. հոկտեմբերին – ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Research Centre Europe Business Assembly նախագծից (Եվրոպայի բիզնես ասամբլեա) հրավեր է ստացվել` մասնակցելու Վիեննայում կայանալիք ամենամյա Սուրբ ծննդյան միջոցառմանը (29-31 դեկտեմբերի 2014թ.)` որպես I աստիճանի «Սուրբ Սոֆյա» միջազգային մրցանակի դափնեկիր:
2016թ. հուլիսին – Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով կրթության և գիտության ոլորտում ներդրման համար և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալ»-ով:
2016թ. հոկտեմբերին – Ուկրաինայի նախագահ Պետրո Ալեքսեյի Պորոշենկոյի հրամանագրով Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Ուկրաինայի կրթության աշխատողների օրվա կապակցությամբ ազգային կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը:
2018թ. – ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս:
2019թ․ – Ուկրաինայում տպագրվել է «Ազգի Ոսկե Ֆոնդ» գիրքը, որում ընդգրկված են Ուկրաինայի տարբեր ոլորտներում նորարարությունների ու նորամուծությունների հեղինակներ, ազգի համար անգնահատելի գործունեություն ծավալած գիտնականներ, կրթության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, որոնք համարվում են ազգի ոսկե ֆոնդը: Ուկրաինայի «Ազգի Ոսկե Ֆոնդ» գրքում, ընգրկված է նաև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս, ՏԱՏՀ Երևանաի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:
2019թ․ – տպագրվել է «Ուկրաինայի Պետական Պարգևների Դափնեկիրների» Հանրագիտարանում, որտեղ մեկ էջ նվիրված է Սահակ Ղուդրատյանին, ում Ուկրաինայի նախագահի 01.10.2016թ № 427 հրամանով շնորհվել է «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործչի» պատվավոր կոչումը:
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1966թ. Տերնոպոլ քաղաքում բացվել է Կիևի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսատնտեսական ֆակուլտետը:
1971թ. ֆինանսատնտեսագիտական ֆակուլտետի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։
1994թ. օգոստոսի 29-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների բարելավման մասին» թիվ 592 որոշման համաձայն՝ Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիան:
2005թ. մարտի 30-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետն իր թիվ 72 հրամանով բավարարել է ուսումնական հաստատության գիտական խորհրդի, Տերնոպոլի մարզային պետական վարչության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարության խնդրանքը և ստեղծել է Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանը:
2006թ. սեպտեմբերի 29-ին, հաշվի առնելով Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության արդյունքների համազգային և միջազգային ճանաչումը, նրա նշանակալի ներդրումը ազգային կրթության և գիտության զարգացման գործում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրով համալսարանին շնորհվել է ազգային կարգավիճակ:
2020թ. օգոստոսի 25-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարան, և ստացել դասական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը 2023թ-ից ռեկտոր է նշանակվել տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Օքսանա Դեսյատնյուկը։
|
ԱՈՒԱՀ-ի ռեկտոր Դեսյատնյուկ Օ. Մ |
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
2023 թվականին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը զբաղեցրել է 21-րդ տեղը Ուկրաինայի երկու հարյուր բուհերի մեջ «Top 200 Ukraine» բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշում և 18-րդ տեղը 239 համալսարանների միջև Ուկրաինայի համախմբված վարկանիշում: Համաձայն աշխարհի համալսարանների գիտական գործունեության որակի գնահատման արդյունքների, որը ձևավորվել է Google Scholar տվյալների բազայի կողմից՝ գիտնականների կատարած մեջբերումների վերլուծության հիման վրա, որն իրականացրել է Webometrics-ը, ԱՈՒԱՀ-ն ընդգրկվել է լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վեցյակում: Աշխարհի համալսարանների Webometrics Ranking Web-ում (Edition 2023) համալսարանը զբաղեցնում է 14-րդ տեղը Ուկրաինայի 300 բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում, իսկ միջազգային UniRank վարկանիշում՝ 17-րդ տեղը: SCImago Institutions Rankings-ի նորարարության ինովացիոն վարկանիշում ԱՈՒԱՀ-ն զբաղեցնում է պատվավոր 5-րդ տեղը։ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը Ուկրաինայում յոթերորդն է՝ հետազոտողների թվով, ովքեր ունեն Web of Science-ում պրոֆիլներ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը համագործակցում է օտարերկրյա համալսարանների հետ կնքելով երկկողմ պայմանագրեր: Մինչ օրս կնքվել է 132 համաձայնագիր՝ գործընկեր համալսարանների հետ ավելի քան 33 արտասահմանյան երկրների՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Նորվեգիա, Դանիա, Գեմանիա, Սլովակիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Բուլղարիա, Հունաստան, Չինաստան, Ղազախստան, Տաջիկստան, Մարոկկո և Էկվադոր:
Համալսարանը վավեր անդամ է այնպիսի կազմակերպությունների, ասոցիացիաների և ցանցերի, ինչպիսիք են՝
• Եվրոպական համալսարանների ասոցիացիա,
• Միջազգային կրթության եվրոպական ասոցիացիա,
• Համալսարանների մեծ կանոնադրություն,
• Անդրսահմանային համագործակցության բուհերի ցանց,
• Արևելյան Եվրոպայի համալսարանների ցանց,
• Բալթյան համալսարանների ծրագիր,
• Նորվեգական-ուկրաինական համալսարանների դաշինք:
![]() |
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ ՀՀ և Ուկրաինայի կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա 2001թ. հոկտեմբերի 20-ին Երևանում բացվել է Ուկրաինայի կողմից Անդրկովկասում ստեղծված միակ պետական բուհը՝ Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի Երևանյան մասնաճյուղը, որն Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ` Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Ուկրաինայի սահմաններից դուրս:
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի 03.04.2001թ. գիտխորհրդի որոշմամբ` ինստիտուտի տնօրեն է նշանակվել նույն բուհի շրջանավարտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, կրթության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:
Երևանի կրթագիտական ինստիտուտը Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումն է Երևանում: Ինստիտուտը հավատարմագրված է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, ունի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր, լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականից: Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտն իր գործունեության ընթացքում հասել է մեծ ձեռքբերումների և իր արժանի տեղն է գրավել Հայաստանի առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում:
2010թ. հոկտեմբերի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած աշխարհի «Trade Leaders' Club» (Առևտրի առաջնորդներ) կազմակերպության կողմից Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին շնորհվել է «ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» հատուկ մրցանակ, իսկ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը՝ որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար, պարգևատրվել է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ : Պարգևատրման որոշումը կայացվել էր տվյալ կազմակերպության 112 երկրների 7000 անդամների կողմից: Այս և մյուս մրցանակներն ու պարգևատրումները փաստում են մեր ինստիտուտի կրթական բարձր որակի մասին:
Շրջանավարտներն ստանում են Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի միջազգային ճանաչում ունեցող ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ՝ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում: Դիպլոմը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ինչը հնարավորություն է ընձեռում աշխատանքի անցնել աշխարհի ցանկացած երկրում: Մինչ օրս Մայր բուհը տվել է շուրջ 210.000 շրջանավարտ: Այս բուհի շրջանավարտներն են եղել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Մայր բուհի նախկին ռեկտոր Անդրեյ Կրիսովատին, ներկայիս ռեկտոր՝ Օկսանա Դեսյատնյուկը, ինչպես նաև ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:
Մեր բուհի շրջանավարտները բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տարբեր պետական կառույցներում՝
• ՀՀ արտաքին գործերի նախարարությունում
• ՀՀ պաշտպանության նախարարությունում
• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
• ՀՀ պետական եկամուտների կոմիտեում
• Ինչպես նաև ղեկավարում են ՀՀ առաջատար կազմակերպություններ, ինչպիսիք են՝
• «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ- տնօեն, փոխտօրեն
• 8778 Հայաստան տեղեկատու՝ տնօրեն
• «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ՝ տնօրեն:
Մեր շրջանավարտները աշխատում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում, այլ նաև արտասահմանյան երկրներում՝ Իսպանիայի մաքսատանը, Բելգիայում Բրյուսելի AXA բանկում, Ռուսաստանի Դաշնության Պսկով քաղաքի քաղաքապետարանում և այլուր:
Աշխատանքային 22 տարիների ընթացքում Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը վաստակել է լավ համբավ և ճանաչում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:
Ինստիտուտում հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ցերեկույթներ՝ նվիրված ուկրաինական և հայ գրականության մեծ բանաստեղծներին: Տեղի են ունենում հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան գոյամարտի վետերանների և բարձրաստիճան այլ հյուրերի հետ: Ամեն տարի նշվում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:
Հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները նախատեսում են շարունակական համագործակցություն նաև կրթության և մշակույթի ոլորտում: Այդ առումով ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին վստահվել է հատուկ առաքելություն` ներկայացնելու Ուկրաինայի կրթությունն ու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը դարձել է Ուկրաինայի մշակույթի օջախներից մեկը, որտեղ հպարտանալով ձեռքբերումներով` դասավանդում և սովորում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը հնարավորություն է տալիս ստանալ ժամանակակից, պահանջարկ ունեցող մասնագիտությունների որակյալ ուսուցում:
Ինստիտուտում դասավանդում են բարձրակարգ դասախոսներ, որոնք մի շարք գիտական աշխատանքների, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենախոսությունների հեղինակներ են: Ինստիտուտի ամբիոնները կազմակերպում են միջազգային գիտական կոնֆերանսներ: Ինստիտուտում կազմակերպվում են նաև ուսանողական գիտաժողովներ` նվիրված արդի հիմնախնդիրներին: Կոնֆերանսների զեկույցները տպագրվում են տարբեր ժողովածուներում: