Հայտարարություն ուսման վարձավճարների վճարման հետ կապված
10.06.2025թ. ք. Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի բարձրագույն կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որի արդյունքում՝ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի «Համակարգչային ինժեներիա» կրթական ծրագիրը անցավ ինստիտուցիոնալ հավատարմագրում:
12.06.2025թ. Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը ստացավ «Համակարգչային ինժեներիա» կրթական ծրագրի հավաստագիրը:
Ինստիտուտի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Մայր բուհի` Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի ռեկտոր Օքսանա Դեսյատնյուկին և ողջ անձնակազմին՝ աջակցության և մասնագիտական օգնության համար:

1. Ուղարկեք դիմում՝ Word ձևաչափով՝ Միջազգային գիտական մրցույթին մասնակցելու համար մեր պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected]
• Ձեր երկիրը, քաղաքը, տարածաշրջանը
• Համալսարանը կամ այլ հաստատությունը, որը ներկայացնում եք
• Գիտության, կրթության, արվեստի ոլորտը կամ գիտական, կրթական, գեղարվեստական ուղղությունը, որից մասնակցելու եք Միջազգային գիտական մրցույթին
• Ձեր աշխատանքի վերնագիրը։
• Բոլոր թիմի անդամների անունն ու ազգանունը՝ մայրենի լեզվով և անգլերենով, ինչպես նշված է մրցանակային փաստաթղթերի միջազգային անձնագրում։
• Ձեր ծննդյան ամսաթիվը և տարեթիվը
• Ձեր պաշտոնը
• Ձեր փոստային հասցեն
• Ձեր էլեկտրոնային փոստը և բջջային հեռախոսահամարը
• Էջը սոցիալական ցանցերում
2. Նամակի թեմայում անպայման նշեք՝ Դուբայում կայանալիք գիտության, կրթության, տեխնոլոգիայի և արվեստի III աշխարհի առաջնությանը գրանցվելը։

Ուկրաինայի պետական համալսարանը հայտարարում է ընդունելություն ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԻՆԺԵՆԵՐԻԱ կրթական ծրագրով, առկա և հեռակա կրթաձևերով՝ 4 տարի ուսման տևողությամբ։
Ի դեպ դիմորդները չեն մասնակցում միասնական քննություններին, այլ հանձնում են ընդունելության ներբուհական քննություններ ինստիտուտում, համաձայն Մայր բուհի ընդունելության կարգի:
Քոլեջների շրջանավարտները ընդունվում են 2-րդ կուրս, եթե ակադեմիական տարբերությունները չեն գերազանցում 20 կրեդիտը։
Շրջանավարտները ստանում են միջազգային ճանաչում ունեցող պետական դիպլոմ։
Դիմորդների համար ինստիտուտը կազմակերպվում է հեռավար նախապատրաստական դասընթացներ, որոնք ավարտելուց հետո դիմորդները հանձնում են ամփոփիչ քննություններ, դրական գնահատականներ ստանալու դեպքում հրամանագրվում են Համալսարանի ուսանող:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ընդունող հանձնաժողով՝

+374 10 61 30 10,
+374 41 45 86 15
Կամ այցելել հետևյալ հղմամբ
http://www.eftneu.am
e-mail: [email protected]
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ
25.04.2025թ. ժամը՝ 12:00-ին
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը կազմակերպում է երթ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ՝ հարգանքի տուրք մատուցելու: Հարգելի դասախոսներ, ուսանողներ և աշխատակիցներ հավաքվում ենք 24.04.2025 թ. ժամը 11: 30 -ին Մարզահամերգային համալիրի գետնանցումի մոտ և շարժվելու ենք ժամը 12: 00 ին:
«Համակարգչային ինժեներիայի» բարձրագույն կրթության առաջին (բակալավրի) աստիճանի կրթական և մասնագիտական ծրագրի հավատարմագրման փորցաքննություն
Ամսաթիվ՝ Այսօր, 10:43 | Հեղինակ՝ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում, 2025 թվականի ապրիլի 14-ից 16-ը, կանցկացվի բարձրագույն կրթության առաջին (բակալավրի) մակարդակի «Համակարգչային ինժեներիա» կրթական և մասնագիտական ծրագրի հավատարմագրման փորցաքննություն՝ համաձայն համաձայն տեսակապի տեխնիկական միջոցների օգտագործմամբ հավատարմագրման փորձաքննություն անցկացնելու ժամանակավոր կարգի։
Համաձայն փորձագիտական խմբի աշխատանքային ծրագրի՝ հավատարմագրման քննության ընթացքում 2025 թվականի ապրիլի 14-ին, ժամը 16:00-16:30-ը, տեսակոնֆերանսի միջոցով կկայանա փորձագիտական խմբի բաց հանդիպում բոլոր շահագրգիռ կողմերի հետ։
Միանալով կոնֆերանսին Zoom: https://us04web.zoom.us/j/79781780117?pwd=i4V94MmlDMhxsYZMsa1PBaEVwacmwW.1
Կոնֆերանսի ID. 79781780117
Գաղտնաբառ: 2025
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական ծախսերի փոխատուցման վերաբերյալ


ՈՒսման վճարի փոխհատուցում մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին
Մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում ՀՀ Կառավարության 27.07.2006 N 1183- Ն որոշմամբ՝ կարգի համաձայն.
1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝
• բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով՝ համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
• մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով․
2) հաջորդ կուրսերում՝
• նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60,00-70,99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,
• նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71,00-79,99 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,
• նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80,00 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:
Ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են՝
• առկա կամ հեռավար ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին հաջորդող չորս շաբաթների ընթացքում.
• հեռակա ուսուցման դեպքում՝ տվյալ ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող մեկական շաբաթների ընթացքում:
Հարգելի ուսանողներ, ովքեր օգտվում են նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցումից, սահմանված ժամկետներում ներկայացնել համապատասխան փաստաթղթերը:
Փաստաթղթերի ցանկը՝
1.Դիմում
2.Անձնագիր, ID
3.Զինվորական գրքույկ
4.Տեղեկանք զինկոմից
5.Հանրային ծառայության համարանիշ
Տնօրենություն