Լ Ս Ա Ր Ա Ն Ն Ե Ր
ՄԵՐ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄ


ՄՇԱԿՈՒՅԹ


ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Բարձրակարգ կրթական ծառայությունների մատուցումը, նյութատեխնիկական բազայի հզորացումը վերջին սերնդի համակարգիչներով, քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաները հագեցած ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ հանրակացարանը, մարզադահլիճը, գրադարանը, էլեկտրոնային ռեսուրսները հնարավորություն են տալիս ուսանողներին ավելի արդյունավետ դարձնելու իրենց ուսուցման գործընթացը:
Հ Ա Մ Ա Կ Ա Ր Գ Չ Ա Յ Ի Ն Լ Ա Բ Ո Ր Ա Տ Ո Ր Ի Ա Ն Ե Ր
Ինստիտուտում գործում է երկու համակարգչային լաբորատորիա` հագեցված համապատասխան ժամանակակից տեխնիկայով:
Կ Ե Ն Ս Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Յ Ա Ն Ե Վ Ֆ Ի Զ Ի Կ Ա Յ Ի Լ Ա Բ Ո Ր Ա Տ Ո Ր Ի Ա Ն Ե Ր
Ինստիտուտն ունի քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիաներ:
Գ Ր Ա Դ Ա Ր Ա Ն
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի գրադարանը ինստիտուտի կարևոր կառուցվածքային միավոր է, որը նպաստում է դասախոսների և ուսանողների կրթական, հետազոտական և կրթամշակութային գործունեությանը: Գրադարանի առաքելությունն է ստեղծել, հավաքագրել, կազմակերպել և պահպանել համաշխարհային տեղեկատվական ռեսուրսները, որոնք համապատասխանում են ինստիտուտում ուսումնական գործընթացի և գիտահետազոտական աշխատանքի պահանջներին, իրականացնել ինստիտուտի կրթական և գիտական գործընթացները եվրոպական կրթական չափանիշներին համապատասխան՝ բարձրորակ և արագ մուտք գործելու տեղեկատվական տարածք ինչպես լոկալ, այնպես էլ հեռավար օգտվողների միջոցով:
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում գործում է երկու գրադարան՝ մասնագիտական և գեղարվեստական: Մասնագիտական գրադարանը հագեցած է մասնագիտական գրականությամբ: Ուսանողները օգտվում են ինստիտուտի էլեկտրոնային գրադարանից, որը Ժամանակակից բարձր տեխնոլոգիական տեղեկատվական համակարգ Է, այն ապահովում է տեղեկատվական ռեսուրսների շուրջօրյա հեռահար մուտք և հասանելի է ինստիտուտի կայքից:
Ս Պ Ո Ր Տ Դ Ա Հ Լ Ի Ճ
Գործում է սպորտդահլիճ` համալրված անհրաժեշտ պարագաներով: Այնտեղ միշտ աշխույժ և եռուն մթնոլորտ է, քանի որ ուսանողները գալիս են մարզվելու, թիմային խաղեր խաղալու, ֆիզիկական պատրաստվածությունը բարելավելու համար։
Հ Ա Ն Ր Ա Կ Ա Ց Ա Ր Ա Ն Ե Վ Ճ Ա Շ Ա Ր Ա Ն
Ինստիտուտն ունի հարմարավետ և կահավորված հանրակացարան և ճաշարան: Հանրակացարանի սենյակները պարզ, բայց հարմարավետ են։ Յուրաքանչյուր սենյակում կան մահճակալներ, սեղաններ, պահարաններ և անհրաժեշտ կահույք է ուսանողների կենցաղը կազմակերպելու համար։ Սենյակները նախատեսված են երկու կամ երեք ուսանողի համար։
Ռեկտոր
![]() |
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի ռեկտոր Սահակ Մերուժանի Ղուդրատյան տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ, Ուկրաինայի պատվավոր հյուպատոս |
Ծննդյան տարեթիվը, ամսաթիվը, ծննդավայրը՝
1963թ. հունվարի 12, ՀՀ, Ախուրյանի շրջան, գ. Արևիկ:
Աշխատանքային գործունեությունը՝
1991-1997թթ. - «Գուդես» փոքր ձեռնարկությունում աշխատել է որպես գործադիր տնօրեն:
1997-2000թթ. - Ուկրաինայի Չեռնովցի մարզի մարզպետի խորհրդական:
2000-2001թթ. - Ուկրաինայի Վերխովնի Ռադա` որպես պատգամավորի, գիտության և կրթության կոմիտեի նախագահի օգնական-խորհրդական:
2001թ. - նշանակվել է Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի (այժմ` ԱՈՒԱՀ) Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն, որտեղ աշխատում է մինչ օրս:
Ուկրաինայի կառավարությունը և նախագահը բարձր են գնահատել ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանի աշխատանքը ինստիտուտի կայացման և զարգացման գործում: Ուկրաինայի և Հայաստանի միջև կրթության ասպարեզում փոխադարձ գործունեության մեջ ունեցած անձնական ներդրման համար Սահակ Ղուդրատյանը պարգևատրվել է`
2002թ. հոկտեմբերին – Ուկրաինայի նախագահի պատվոգրով «Հայաստանի և Ուկրաինայի ժողովուրդների միջև բարեկամական կապերի զարգացման, կրթության և գիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ բեղմնավոր աշխատանք կատարելու համար»:
2002թ. նոյեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Վ. Կրեմենի կողմից պարգևատրվել է «Ուկրաինայի կրթության գերազանցիկ» ոսկե մեդալով:
2004թ. մայիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով գրավոր շնորհակալություն է հայտնվել «Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Ս.Ղուդրատյանին առաջին շրջանավարտների կապակցությամբ. բարձր մասնագիտական, նվիրված և բարեխիղճ աշխատանքի համար»:
2005թ. – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է պատվոգրով «Ուկրաինայի և Հայաստանի կրթության և գիտության ոլորտում հատուկ ներդրում ունենալու համար»:
2007թ. հոկտեմբերին – Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Ս. Նիկոլայենկոյի կողմից պարգևատրվել է «Պետրո Մագիլա» կրծքանշանով, ազգային կրթության ոլորտում պետական քաղաքականություն իրականացնելու, ուսումնական պրոցեսի կազմակերպման մեջ ունեցած հաջողությունների, կրթության որակի բարձրացման ասպարեզում անձնական մեծ ներդրում ունենալու համար:
2010թ. հոկտեմբերի 18-ին – «Առևտրի առաջատարների ակումբ»-ի անդամների կողմից (Շվեյցարիա, ք. Ժնև, 7000 ներկայացուցիչներ 112 երկրից) Երևանի կրթագիտական ինստիտուտն ստացավ հատուկ «Նոր հազարամյակի որակի նշան» միջազգային պարգև, իսկ Ս.Մ.Ղուդրատյանը պարգևատրվեց «Ոսկե մեդալ»-ով` որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար:
2011թ. հունիսին – ՏԱՏՀ-ի ռեկտորի հրամանով պարգևատրվել է պատվոգրով Երևանի կրթագիտական ինստիտուտի տասնամյակի և հայ-ուկրաինական հարաբերությունների ամրացման գործում նշանակալի ներդրման, բարեխիղճ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի, ուսումնական ժամանակակից մեթոդների ներդրման, բեղմնավոր գիտամեթոդական գործունեության, մեթոդական և դաստիարակչական աշխատանքի որակի բարձրացման համար:
2014թ. հոկտեմբերին – ՏԱՏՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Research Centre Europe Business Assembly նախագծից (Եվրոպայի բիզնես ասամբլեա) հրավեր է ստացվել` մասնակցելու Վիեննայում կայանալիք ամենամյա Սուրբ ծննդյան միջոցառմանը (29-31 դեկտեմբերի 2014թ.)` որպես I աստիճանի «Սուրբ Սոֆյա» միջազգային մրցանակի դափնեկիր:
2016թ. հուլիսին – Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով կրթության և գիտության ոլորտում ներդրման համար և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի 15-ամյակի կապակցությամբ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ «Ոսկե հուշամեդալ»-ով:
2016թ. հոկտեմբերին – Ուկրաինայի նախագահ Պետրո Ալեքսեյի Պորոշենկոյի հրամանագրով Սահակ Մերուժանի Ղուդրատյանին Ուկրաինայի կրթության աշխատողների օրվա կապակցությամբ ազգային կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի, որակյալ մասնագետների պատրաստման, երկարամյա բեղմնավոր մանկավարժական գործունեության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար շնորհվել է կրթության ոլորտում Ուկրաինայի բարձրագույն պարգևը՝ «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը:
2018թ. – ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ-ում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս:
2019թ․ – Ուկրաինայում տպագրվել է «Ազգի Ոսկե Ֆոնդ» գիրքը, որում ընդգրկված են Ուկրաինայի տարբեր ոլորտներում նորարարությունների ու նորամուծությունների հեղինակներ, ազգի համար անգնահատելի գործունեություն ծավալած գիտնականներ, կրթության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, որոնք համարվում են ազգի ոսկե ֆոնդը: Ուկրաինայի «Ազգի Ոսկե Ֆոնդ» գրքում, ընգրկված է նաև Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս, ՏԱՏՀ Երևանաի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:
2019թ․ – տպագրվել է «Ուկրաինայի Պետական Պարգևների Դափնեկիրների» Հանրագիտարանում, որտեղ մեկ էջ նվիրված է Սահակ Ղուդրատյանին, ում Ուկրաինայի նախագահի 01.10.2016թ № 427 հրամանով շնորհվել է «Ուկրաինայի կրթության վաստակավոր գործչի» պատվավոր կոչումը:
2024թ․ - Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի թիվ 256-Կ\տր հրամանով «Համալսարանի պատվավոր պրոֆեսորի» կոչում շնորհվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանին։
ԱՈւԱՀ ԵԿԳԻ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ
Սիմոնյան Հասմիկ Սանասարի
E-mail: [email protected]

E-mail: [email protected]
ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՄԱՍ



E-mail: [email protected]


Արաբյան Մարիամ Մկրտիչի

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1966թ. Տերնոպոլ քաղաքում բացվել է Կիևի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսատնտեսական ֆակուլտետը:
1971թ. ֆինանսատնտեսագիտական ֆակուլտետի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը։
1994թ. օգոստոսի 29-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների բարելավման մասին» թիվ 592 որոշման համաձայն՝ Տերնոպոլի ֆինանսատնտեսագիտական ինստիտուտի հիման վրա ստեղծվել է Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիան:
2005թ. մարտի 30-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետն իր թիվ 72 հրամանով բավարարել է ուսումնական հաստատության գիտական խորհրդի, Տերնոպոլի մարզային պետական վարչության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարության խնդրանքը և ստեղծել է Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանը:
2006թ. սեպտեմբերի 29-ին, հաշվի առնելով Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության արդյունքների համազգային և միջազգային ճանաչումը, նրա նշանակալի ներդրումը ազգային կրթության և գիտության զարգացման գործում, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հրամանագրով համալսարանին շնորհվել է ազգային կարգավիճակ:
2020թ. օգոստոսի 25-ին Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանը վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարան, և ստացել դասական բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ։
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը 2023թ-ից ռեկտոր է նշանակվել տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր Օքսանա Դեսյատնյուկը։
|
ԱՈՒԱՀ-ի ռեկտոր Դեսյատնյուկ Օ. Մ |
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
2023 թվականին Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը զբաղեցրել է 21-րդ տեղը Ուկրաինայի երկու հարյուր բուհերի մեջ «Top 200 Ukraine» բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշում և 18-րդ տեղը 239 համալսարանների միջև Ուկրաինայի համախմբված վարկանիշում: Համաձայն աշխարհի համալսարանների գիտական գործունեության որակի գնահատման արդյունքների, որը ձևավորվել է Google Scholar տվյալների բազայի կողմից՝ գիտնականների կատարած մեջբերումների վերլուծության հիման վրա, որն իրականացրել է Webometrics-ը, ԱՈՒԱՀ-ն ընդգրկվել է լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների վեցյակում: Աշխարհի համալսարանների Webometrics Ranking Web-ում (Edition 2023) համալսարանը զբաղեցնում է 14-րդ տեղը Ուկրաինայի 300 բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում, իսկ միջազգային UniRank վարկանիշում՝ 17-րդ տեղը: SCImago Institutions Rankings-ի նորարարության ինովացիոն վարկանիշում ԱՈՒԱՀ-ն զբաղեցնում է պատվավոր 5-րդ տեղը։ Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը Ուկրաինայում յոթերորդն է՝ հետազոտողների թվով, ովքեր ունեն Web of Science-ում պրոֆիլներ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանը համագործակցում է օտարերկրյա համալսարանների հետ կնքելով երկկողմ պայմանագրեր: Մինչ օրս կնքվել է 132 համաձայնագիր՝ գործընկեր համալսարանների հետ ավելի քան 33 արտասահմանյան երկրների՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Նորվեգիա, Դանիա, Գեմանիա, Սլովակիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Բուլղարիա, Հունաստան, Չինաստան, Ղազախստան, Տաջիկստան, Մարոկկո և Էկվադոր:
Համալսարանը վավեր անդամ է այնպիսի կազմակերպությունների, ասոցիացիաների և ցանցերի, ինչպիսիք են՝
• Եվրոպական համալսարանների ասոցիացիա,
• Միջազգային կրթության եվրոպական ասոցիացիա,
• Համալսարանների մեծ կանոնադրություն,
• Անդրսահմանային համագործակցության բուհերի ցանց,
• Արևելյան Եվրոպայի համալսարանների ցանց,
• Բալթյան համալսարանների ծրագիր,
• Նորվեգական-ուկրաինական համալսարանների դաշինք:
![]() |
ԱՐԵՎՄՏՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿՐԹԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի կրթության ու գիտության նախարարությունների փոխադարձ համաձայնությամբ ՀՀ և Ուկրաինայի կառավարությունների միջև կնքված միջպետական համաձայնագրի հիման վրա 2001թ. հոկտեմբերի 20-ին Երևանում բացվել է Ուկրաինայի կողմից Անդրկովկասում ստեղծված միակ պետական բուհը՝ Տերնոպոլի ժողովրդական տնտեսության ակադեմիայի Երևանյան մասնաճյուղը, որն Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության և Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ վերանվանվել է Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտ` Ուկրաինայի միակ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունը Ուկրաինայի սահմաններից դուրս:
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի 03.04.2001թ. գիտխորհրդի որոշմամբ` ինստիտուտի տնօրեն է նշանակվել նույն բուհի շրջանավարտ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, պատվավոր պրոֆեսոր, կրթության վաստակավոր գործիչ, Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սահակ Մերուժանի Ղուդրատյանը:
Երևանի կրթագիտական ինստիտուտը Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումն է Երևանում: Ինստիտուտը հավատարմագրված է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, ունի IV (բարձրագույն) կարգի հավատարմագիր, լիցենզավորված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից 2001 թվականից: Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտն իր գործունեության ընթացքում հասել է մեծ ձեռքբերումների և իր արժանի տեղն է գրավել Հայաստանի առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատությունների շարքում:
2010թ. հոկտեմբերի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած աշխարհի «Trade Leaders' Club» (Առևտրի առաջնորդներ) կազմակերպության կողմից Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտին շնորհվել է «ՆՈՐ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ» հատուկ մրցանակ, իսկ ինստիտուտի տնօրեն Սահակ Մերուժանի Ղուդրատյանը՝ որպես հմուտ և պրոֆեսիոնալ ղեկավար, պարգևատրվել է ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ : Պարգևատրման որոշումը կայացվել էր տվյալ կազմակերպության 112 երկրների 7000 անդամների կողմից: Այս և մյուս մրցանակներն ու պարգևատրումները փաստում են մեր ինստիտուտի կրթական բարձր որակի մասին:
Շրջանավարտներն ստանում են Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի միջազգային ճանաչում ունեցող ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ՝ Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից, որը ճանաչվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում: Դիպլոմը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, ինչը հնարավորություն է ընձեռում աշխատանքի անցնել աշխարհի ցանկացած երկրում: Մինչ օրս Մայր բուհը տվել է շուրջ 210.000 շրջանավարտ: Այս բուհի շրջանավարտներն են եղել նաև Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, Մայր բուհի նախկին ռեկտոր Անդրեյ Կրիսովատին, ներկայիս ռեկտոր՝ Օկսանա Դեսյատնյուկը, ինչպես նաև ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն՝ Սահակ Ղուդրատյանը:
Մեր բուհի շրջանավարտները բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տարբեր պետական կառույցներում՝
• ՀՀ արտաքին գործերի նախարարությունում
• ՀՀ պաշտպանության նախարարությունում
• ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
• ՀՀ պետական եկամուտների կոմիտեում
• Ինչպես նաև ղեկավարում են ՀՀ առաջատար կազմակերպություններ, ինչպիսիք են՝
• «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ- տնօեն, փոխտօրեն
• 8778 Հայաստան տեղեկատու՝ տնօրեն
• «Մարիաննա» կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ՝ տնօրեն:
Մեր շրջանավարտները աշխատում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում, այլ նաև արտասահմանյան երկրներում՝ Իսպանիայի մաքսատանը, Բելգիայում Բրյուսելի AXA բանկում, Ռուսաստանի Դաշնության Պսկով քաղաքի քաղաքապետարանում և այլուր:
Աշխատանքային 24 տարիների ընթացքում Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտը վաստակել է լավ համբավ և ճանաչում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները` ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար:
Ինստիտուտում հաճախ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ցերեկույթներ՝ նվիրված ուկրաինական և հայ գրականության մեծ բանաստեղծներին: Տեղի են ունենում հանդիպումներ Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Արցախյան գոյամարտի վետերանների և բարձրաստիճան այլ հյուրերի հետ: Ամեն տարի նշվում է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը:
Հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունները նախատեսում են շարունակական համագործակցություն նաև կրթության և մշակույթի ոլորտում: Այդ առումով ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտին վստահվել է հատուկ առաքելություն` ներկայացնելու Ուկրաինայի կրթությունն ու մշակույթը Հայաստանի Հանրապետությունում:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը դարձել է Ուկրաինայի մշակույթի օջախներից մեկը, որտեղ հպարտանալով ձեռքբերումներով` դասավանդում և սովորում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ:
ԱՈՒԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտը հնարավորություն է տալիս ստանալ ժամանակակից, պահանջարկ ունեցող մասնագիտությունների որակյալ ուսուցում:
Ինստիտուտում դասավանդում են բարձրակարգ դասախոսներ, որոնք մի շարք գիտական աշխատանքների, դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, մենախոսությունների հեղինակներ են: Ինստիտուտի ամբիոնները կազմակերպում են միջազգային գիտական կոնֆերանսներ: Ինստիտուտում կազմակերպվում են նաև ուսանողական գիտաժողովներ` նվիրված արդի հիմնախնդիրներին: Կոնֆերանսների զեկույցները տպագրվում են տարբեր ժողովածուներում: